Դեկտեմբերի 9-ին եւ 10-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռավար կարգով կազմակերպում է «Հանուն ժողովրդավարության» համաժողով (The Summit for Democracy), որին մասնակցելու հրավեր է ուղարկած 111 երկրների ղեկավարների, այդ թվում՝ Հայաստանի վարչապետին:
Ի՞նչ սկզբունքով են ընտրվել այդ երկրները: Որպես հիմք ընդունվել է ամերիկյան «Ֆրիդոմ Հաուս» կազմակերպության դասակարգումը. հիշեցնեմ, որ այդ կառույցի բյուջեի գերակշիռ մասը կազմվում է հենց ամերիկյան կառավարության դրամաշնորհների միջոցով: Ըստ այդ չափանիշների՝ հրավիրված երկրներից 77-ը ազատ են, 31-ը, այդ թվում Հայաստանը՝ մասամբ ազատ, եւ երեքը՝ անազատ, բայց, ամերիկյան կառավարության կարծիքով, դրական տրանսֆորմացիայի հնարավորություն ունեն: Ընդ որում, տարբերակման ներսում կա եւս մի դասակարգում՝ ազատական եւ «էլեկտորալ» ժողովրդավարություն. ըստ այդմ, մենք պատկանում ենք երկրորդ խմբին, ինչը, հավանաբար, նշանակում է, որ մեր իշխանությունները, թեեւ ընտրված են արդար ճանապարհով, բայց իրենց իդեալական չեն դրսեւորում:
Համաժողովին չեն հրավիրվել Ռուսաստանն ու Չինաստանը, որոնց «Ֆրիդոմ Հաուսը» ազատ չի համարում: Այդ երկու երկրների ԱՄՆ-ում դեսպանները հանդես են եկել հայտարարությամբ, որի երկու հիմնական թեզերն են. 1/ ժողովրդավարությունը տարբեր տեսակի է լինում, 2/ պետք չէ այս հարցում աշխարհում ստանձնել դատավորի դերը: Առաջին թեզի վերաբերյալ վեճը ակադեմիական ասպարեզից արդեն վաղուց տեղափոխվել է քաղաքական-քարոզչական ոլորտ, եւ նման դեպքերում ճշմարտությունը պարզելը շատ դժվար է: Երկրորդ հարցում դեսպանները, կարծում եմ, ճիշտ են. բոլոր գերտերություններն ունեն իրենց «աչքի գերանը», բայց գերադասում են խոսել ուրիշի «աչքի փշի» մասին:
Բայց համաժողովին մասնակցելու կամ չմասնակցելու որոշումը, կարծում եմ, պետք է պայմանավորված լինի ոչ թե կողմերի փաստարկների հզորությամբ, այլ զուտ պրագմատիկ հաշվարկներով. դրանք պետք է ներառեն նաեւ այն փաստը, որ Ռուսաստանը եւ Չինաստանը դա այնքան կարեւոր խնդիր են համարում, որ որոշել են համաժողովին անդրադառնալ դեսպանների մակարդակով:
Կարդացեք նաև
Հայաստանի ներկայիս իշխանությունների, այսպես ասենք, մտահորիզոնը թույլ չի տալիս հասկանալու, թե ո՛ր խնդիրներն են Ռուսաստանի (կամ որեւէ այլ երկրի համար) զգայուն, եւ կարող են անհաշվենկատ հայտարարություններ անել, օրինակ, ղարաբաղյան կարգավորման մասին ռուսաստանյան առաջարկների վերաբերյալ: Համաժողովի պարագայում նույնպես մեր բարեկամ երկրների դիրքորոշումը պետք է, համենայնդեպս, հաշվի առնել: Բայց, մյուս կողմից, եթե համաժողովին մասնակցելը կբերի ինչ-որ շոշափելի արդյունքներ (բացի 111 «գերազանցիկ» երկրների շարքում հայտնվելուց), ապա միանշանակ է, որ որոշումը պետք է դրական լինի:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Լուսանկարը՝ Ջո Բայդենի ֆեյսբուքյան էջից
Ժողովրդավարությունը նույնքան լավ բան է, ինչ երեք անիվանի հեծանիվ քշելը, երկու ակնանի հեծանիվ քշելը, ավտո վարելը, ինքնաթիռ վարելը, չի կարելի երկու ակնանի հեծանիվ քշել չսովորած անցնել ավտո վարելուն կամ ինքնաթիռ վարելուն, ավտո կամ ինքնաթիռ վարելու համար պետք է մասնագիտական տեսական եւ փորձնական դասընթացներ անցնել, քննություններ հաջողությամբ հանձնել եւ նոր միայն վարորդական վկայական ստանալուց հետո իրավունք ունենալ վարել: Ժողովրդավարությունը’ սա երեք ակնանի հեծանիվ վարել չի, սա քաղաքական օդանավ վարել է, որի հմտությունը տեսական եւ փորձնական պետք է ժողովրդի մեջ արմատացնես, քաղաքականապես անգրագետ ու անփորձ ժողովրդի ձեռքը տալ իշխանության ղեկը, նույնն է թե ուղեւորի ձեռքը տալ ինքնաթիռի կամ ավտոյի ղեկը, ո՞ր ծնողը իր անփորձ երեխային կնվիրի շքեղ մեքենա եվ կասի քշի տղաս, տես թե ինչքան լավ եմ քեզ վերաբերում: Մենք քաղաքականապես դեռեւս երեխա ենք, քաղաքականությունը դա հզորագույն զենք է իշխանություն վարելու համար, ուղեւորից էլ կարելի է օդաչու կրթել եւ դաստիարակել եւ քննություններ հանձնելուց հետո կստանա վարորդական վկայական: Քաղաքականապես անփորձ եւ անգրագետ ժողովուրդն այսօր հավասարապես ե՛ւ բռնատիրությունից է տառապում ե՛ւ ժողովրդավարությունից, որովհետեւ չգիտի իշխանություն վարելու խելքն ու հմտությունը: Այսօր մեր ժողովրդին առաջին հերթին իսկական ծնողական սեր է պետք, մյուս կողմից համաշխարհային արհավիրքներին ընդառաջ պետք է արագ ռազմաքաղաքական եւ ռազմատնտեսական տեսական գիտելիքներ եւ փորձնական հմտություններ ներարկել, որ քննություններ հանձնելուց հետո ստանա իշխանության վարորդական վկայական: Այնպես որ, սկզբից ժողովրդասիրություն, հետո քաղաքական կրթություն ու դաստիարակություն եւ քննություններ տալուց հետո իշխանության վարորդական վկայական եւ նոր միայն ժողովրդավարության իրավունք’ եթե դու սովորական հրազենից օգտվել չգիտես, քեզնից ի՞նչ քաղաքացի, եթե դու մասնավոր բիզնեսի ունակություն չունես, քեզնից ի՞նչ քաղաքացի, դրա համար, այն պետությունները, որոնց քաղաքացիները հրազենի իրավունք եւ մասնավոր բիզնեսի իրավունք ունեն, սա անհրաժեշտ պայմանն է ժողովրդավարական պետություն լինելու համար:
Կարծում եմ, մեր տունը դեռ սովետական տարիներին էր քանդվում խոպանչիությամբ, երբ հայրերը տնից դուրս էին, իսկ տղաները մեծանում էին առանց հոր դաստիարակության ու կրթության:
Ռազմաքաղաքական եւ ռազմատնտեսական զարգացումը հնարավոր է միայն ռազմաֆինանսական զարգացման հետ համատեղ, ոչ մի օֆշոր, փողը պետք է երկրի ներսում աշխատի մյուսների հետ միասին, հիշենք, որ երկրորդ համաշխարհայինում հիմնական հակառակորդներն ունեին սեփական ներազգային անկախ ֆինանսական համակարգ, դրա համար էլ նրանք երկուսն էլ սրընթաց զարգացան ինչ որ քսան տարիների ընթացքում, իսկ մենք երեսուն տարի է դոփում ենք մեր ծակ գրպանների պատճառով:
Եւ վերջապես, հարյուր տարի առաջ մեր ձեռքից առան սեփական ֆինանսները, հիմա վերցնում են առողջապահությունը, վաղը վերջնականապես կվարկաբեկեն պետականությունը ապաշնորհ ղեկավարությամբ եւ ժողովրդավարության դրոշի տակ կվերցնեն անվտանգությունը եւ տնտեսությունը, ով պայքարեց սրանց այլասերվածութան դեմ, նրանք էլ ապագա կունենան, ով չպայքարեց եւ ենթարկվեց, դրանք ապագա չունեն: Աշխարհի պայքարող ժողովուրդներ, միացե՛ք հանուն ձեր տեսակի ապագայի: