Ռուսաստանի իրավապահ մարմինները ձերբակալել են քաղաքի հարավ-արևելքում բազմաֆունկցիոնալ կենտրոնում դիմակ կրելուց հրաժարված և անվտանգության աշխատակցի վրա կրակ բացած տղամարդուն: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով իր տեղեկացված աղբյուրը:
Ըստ այդ տեղեկության՝ ձերբակալվածը 45 տարեկան է: Կրակոցի պատճառը եղել է կենցաղային վեճը: «Ըստ նախնական տվյալների՝ տղամարդը մտել է բազմաֆունկցիոնալ կենտրոն և հրաժարվել է դիմակ կրել: Այդ ժամանակ անվտանգության աշխատակիցը փորձել է դուրս հանել նրան, ինչին ի պատասխան՝ տղամարդը հանել է ատրճանակը և սկսել կրակել»,- պատմել է աղբյուրը:
Նշվում է, որ, ըստ նախնական տվյալների, վիրավորվել է երկու մարդ, բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ