Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղալիքները գտել էին, թոռանը` երկու օր հետո…

Դեկտեմբեր 07,2021 23:20

«Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր հետեւյալ հիշողությունը 1988թ երկրաշարժի մասին

«Դեկտեմբերի 8-ին Հեռուստապետկոմի նկարահանող խմբի հետ մեկնեցի Լենինական: Ողջ ճանապարհին բեռնատարեր էին` թափքերը լեփ-լեցուն տարբեր չափերի դագաղներռվ։ Ճանապարհները գերծանրբեռնված էին… Լենինականի փողոցները նման էին դագաղներ վաճառող շուկայի՝ ամենուր ճամփեզրերին դագաղներ էին շարված… Տարբեր չափերի… Անվճար… Միջին տարիքի մի կարճահասակ տղամարդ, թևերի տակ առած երկու փոքր դագաղ, վազում էր փողոցի կենտրոնով… Մեր մեքենան կանգնեց… Քիչ հեռու քարակույտի վերածված դպրոցի շենք էր… Փլուզված շենքերից մեկի մոտ հանդիպեցինք մեր աշխատակից Գևորգի  հարազատներին. ընտանիքի հորը գտել էին, թոռան խաղալիքները` նույնպես, հողը ճանկռելով  երեխային էին փետրում … Գտան երկու օր հետո…

Երեկոն արագ  իջավ… Անլույս քաղաքն ավելի սև էր, մութն` ավելի թանձր… Պատրաստվում էինք վերադառնալ… Անսպասելի, մոտակա փլատակից լսվեց կնոջ մարող ձայն՝  օգնության կանչ… Ինչպե՞ս… Ինչո՞վ… Մի քանի քար ձեռքերով շարժեցինք.  անօգուտ էր`  ձայնը խորքից էր գալիս… Փորձեցինք տեխնիկա գտնել, ինչն այդ պահին գրեթե անհնար էր… Մի տեղ խոստացան, հերթի կանգնեցինք… Վարորդը մնաց, ես վերադարձա…  Սարսափեցի…  Այլևս ձայն չկար,  կանչս մնում էր անարձագանք… Մեղքի ու անճարակության զգացումից սկսեցի գոռալ…

Լույսի մեջ` անմեղ հոգիներ…»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031