Լրահոս
Օրվա լրահոսը

«Դելիմիտացիան նոր Ալեքսանդրապոլ է մեզ համար. Հայաստանը կիսելու, Հայաստանը Թուրանի միջանցք դարձնելու ծրագիր». Դավիթ Շահնազարյան. (Տեսանյութ). 168.am.

Դեկտեմբեր 07,2021 23:01

168.am. «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն, հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանն է:

Հաղորդման ընթացքում ներկայացրեցինք մի քարտեզ, որը տևական ժամանակ թաքցվում էր հայ հանրությունից և որն ըստ մեր աղբյուրների՝ այս պահին բանակցությունների սեղանին դրված փաստաթուղթ է, որում նշված են բանակցվող կոմունիկացիաները, ճանապարհները: Ըստ մասնագետների՝ ներկայացվող քարտեզում չկա հայկական շահ, այլ թուրքական և ադրբեջանական շահերն են ուրվագծվում և հեռահար նպատակները:

Ստորև ներկայացնում ենք քարտեզը:

Դավիթ Շահնազարյանը նշել է.

Դելիմիտացիան նոր Ալեքսանդրապոլ է մեզ համար. Հայաստանը կիսելու, Հայաստանը Թուրանի միջանցք դարձնելու ծրագիր: Արդյունքներն արդեն Փաշինյանը խոստացել է Ադրբեջանին:

Մենք մտել ենք դելիմիտացիայի օրակարգի մեջ, որն արդեն կործանարար է Հայաստանի համար, ծանրագույն հարված է մեր պետականությանը:

Սրանք Ադրբեջանի քաղաքական և ոչ տնտեսական նախագծեր են՝ ուղղված Հայաստանի պետականության, Հայաստանի ինքնիշխանության դեմ:

Աշխարհաքաղաքական լրջագույն պրոցեսներ են տեղի ունենում:

Նոր պատերազմը օդում կախված է, և դրանում միայն Փաշինյանի գործոնը չէ, նաև լրջագույն աշխարհաքաղաքական գործոններ և գործընթացներ կան:

Հայաստանի պատվիրակությունը փոխվարչապետների հանդիպմանը քարտեզներ է տարել, որոնք ի օգուտ Հայաստանի չեն: Այն, որ ասում են՝ ճանապարհները կբացվեն, կլինի ապաշրջափակում, ՀՆԱ-ն կաճի 30%-ով, Հայաստանը կդառնա Նյուվասյուկի՝ կատարյալ անհեթեթություն է և հիմարություն: Հայաստանի բեռնափոխադրումների ծավալը չնչին է, իսկ ճանապարհների ապաշրջափակումն առաջին հերթին անվտանգություն է, հետո նոր՝ տնտեսություն:

Այն, ինչ անում է այսօրվա իշխանությունը, մշտապես ուղղված է եղել Հայաստանի դեմ: Իրագործվում է ստացած առաջադրանքն ընդդեմ Հայաստանի շահերի:

Դեռ 2019 թվականի հուլիսի 8-ին հրապարակված google քարտեզով երևում էր, որ Նախիջևանի մեր պետական սահմանից մոտ 30 մետր հեռավորության վրա Ադրբեջանը կառուցել և ավարտել է մի շինություն, որն ամենայն հավանականությամբ ռազմական օբյեկտ չէ, այլ մաքսային տերմինալ:

Մեկ այլ փաստ՝ Գյումրիում մեծ գումար ծախսելով՝ կառուցեցին մաքսակետ, միաժամանակ հայտարարեցին, որ Գյումրին պետք է դառնա ազատ տնտեսական գոտի, որի կառավարումը պետք է իրականացներ իսրայելական մի ընկերություն, ինչո՞ւ, ո՞ւմ հետ պետք է լիներ ազատ տնտեսական գոտին, Վրաստանի՞: Այսինքն՝ արդեն 2019-ին նախատեսված էր այսօրվա իրավիճակը, այս բոլոր պայմանավորվածություններն արդեն այն ժամանակ կային: Սա դավադրությունների տեսություն չէ, սրանք զուտ փաստեր են: Սրան հավելենք այն, որ պատերազմից առաջ Փաշինյանը ոչինչ չնախաձեռնեց այն կանխելու համար, պատերազմի ժամանակ մի քանի անգամ մերժել է դադարեցնելու առաջարկը, ողջ պատերազմի ժամանակ խրամատավորման, պաշտպանություն կազմակերպելու հրաման չի տրվել: Տեղի է ունեցել առերևույթ պետական դավաճանություն:

Արտաքին այն ուժերը, որոնք իշխանության են բերել Փաշինյանին, հենց այս ծրագիրն են նախատեսել իրականացնելու:

Նոյեմբերի 9-ին Ռուսաստանը խափանեց Էրդողան-Ալիև-Փաշինյան համատեղ ծրագիրը: Նախատեսվել էր պատերազմով ամեն ինչ հանձնել: Չստացվեց: Այն, ինչ պետք է պատերազմով հանձնվեր, հետո Փաշինյանը տվեց իր հրամանով և Վաղարշակ Հարությունյանի ստորագրությամբ: Դա արդեն խոստացվել էր Ադրբեջանին:

Գուցե այդ պայմանավորվածության համաձայն էր, որ նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստից հանվել էր այն հատվածը, որը կար նոյեմբերի 8-ին մամուլում տարածված նախնական տարբերակում՝ Ղազախի շրջանի անկլավները հանձնելու մասին հատվածը:

Անկարան և Բաքուն շարունակում են պնդել Սյունիքով միջանցքի բացումը, Թուրքիան մտադիր է առնվազն դիտորդի կարգավիճակով տեղակայվել այստեղ: Օրեցօր փոփոխվող աշխարհաքաղաքական այս թնջուկը կապված է Մեծ Թուրանի ճանապարհների, հաղորդակցական միջոցների հետ:

Եթե կար նախապես մշակված նման ծրագիր, այդ դեպքում ինչո՞ւ պատերազմի միջոցով, ինչո՞ւ մարդկանց կյանքերի հաշվին: Որովհետև պետք էր կործանել բանակը. նահանջած բանակի առկայության պայմաններում հնարավոր չէր ծրագիրն իրականացնել: Միտումնավոր են ռազմական գործողություններ արել, հիմա էլ շարունակում են՝ կազմաքանդել ու կործանել բանակը, անվտանգության համակարգերը, ինստիտուտները, ԱԳՆ-ն: Հայաստանի սուբյեկտայնությունը դարձրել են ԶՐՈ:

Փաշինյանի «Խաղաղության դարաշրջան» կոչված ծրագրի 4 փուլերը: Այն, ինչ նա խոստացել էր, այն, ինչի համար նրան արտաքին ուժերը բերել էին իշխանության: Փաշինյանին բերել էին Արցախը՝ իշխանության դիմաց բանաձևով:

Արցախի հանձնում (նախատեսված էր հանձնել ամբողջությամբ)

Դելիմիտացիա, միջանցքներ, դրանց նկատմամբ վերահսկողություն

Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատում: Ռուսաստանի փոխարեն ռազմական դաշնակիցը՝ Թուրքիան

Ռուսաստանը մեզ պետք չէ, պետք է դուրս մղել Ռուսաստանին տարածաշրջանից, դուրս բերել ռուսական ռազմաբազաները, Հայաստանը դարձնել թուրքական վիլայեթ:

Փաշինյանն ավարտել է 4 փուլից բաղկացած ծրագրի 1-ին փուլը, սկսվել է երկրորդը: Վստահ եմ, որ Փաշինյանը բոլոր խոստումները տվել է դեռևս 2018 թվականին՝ Ալիևին և Էրդողանին՝ միջնորդավորված: Մեր տարածաշրջանում կան բացահայտ և ակտիվ գործող արտաքին խաղացողներ՝ օրինակ, Մեծ Բրիտանիան, Իսրայելը, Պակիստանը, էլի կան խաղացողներ: Իսկ Հայաստանը սուբյեկտ չէ, այստեղ տարբեր աշխարհաքաղաքական շահեր են բախվում: Խաղաղությունը լինում է ոչ թե ստորագրությամբ, այլ ռազմաքաղաքական բալանսով:

Ալիևը խաղաղության փաստաթղթի տակ դնելու է Ռիբենտրոպյան ստորագրություն:

Իլհամ Հեյդարովիչը թող ականջին օղ անի՝ «Армения никогда не будет проходным двором Пантюркизма»:

Ղարաբաղն առաջին ճաշատեսակն էր, Սյունիքն ու Հայաստանն են հիմա դրված սեղանին. խաղադրույքները շատ բարձր են:

Սկսվել է հասարակությանը նախապատրաստելու գործընթացը: Կատարվում են աշխատանքներ Թուրքիայի դերի մասին, գովազդվում է Թուրքիայի հետ հարևանություն անելը: Էրդողանի և Ալիևի շահերը սպասարկող Փաշինյանն ու նրա թիմը նախապատրաստում են ծրագրի 2-րդ, 3-րդ, 4-րդ փուլերի իրականացումը:

«Սպիտակ թղթեր» զեկույցում Ժիրայր Լիպարիտյանն ուղղակիորեն ասում է՝ Ռուսաստանի փոխարեն պետք է լինի Թուրքիան: Այս մոտեցումներն ամբողջությամբ համընկնում են Փաշինյանի ծրագրի 2-րդ, 3-րդ, 4-րդ փուլերի հետ:

1995 թվականի վերջին տեղյակ էի Լիպարիտյան-Վաֆա Գուլուզադե հանդիպումների մասին, դրանց դեմ եմ եղել, ասել եմ, որ կվնասեն Հայաստանին, ինչը հաստատվեց՝ այդ հանդիպումների հետևանք էր Լիսաբոնը: Արկադի Ղուկասյանը ևս իր դժգոհությունն է հայտնել այդ հանդիպումների առնչությամբ:

Այսօր իրավիճակը ծայրահեղ ծանր է, ընթանում է մեծ արագությամբ:

Ի՞նչ պետք է անեն իշխանությունները, ընդդիմությունը, հասարակությունը.

Փաշինյանին կարող եմ առաջարկել՝ ատրճանակ մեկ փամփուշտով:

Հասարակությանը պետք է առաջարկեմ՝ չհամակերպվել պատերազմի կործանարար իրողության հետ:

Իշխանափոխությունը կարող է տեղի ունենալ փողոցով: Հանրության այն հատվածը, որոնց ես ՀՀ քաղաքացի եմ համարում, պետք է վստահեն նրանց, ովքեր հստակ ծրագիր ունեն:

Ընդդիմությունը պետք է հստակ ծրագիր ունենա: Պետք է լինի թիմ, իսկ թիմը՝ շղթա, իսկ շղթայի ամրությունը չի կարող գերազանցել նրա ամենափոքր օղակի ամրությանը: Սա է միակ լուծումը: Ժամանակ չկա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031