«ՏԻՄ ընտրություններին Գեղարքունիքի մարզում Ծովագյուղ եւ Սեմյոնովկա համայնքների բնակիչները միասնականություն դրսեւորեցին եւ մեկ մարդու նման չմասնակցեցին քվեարկությանը»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ ընդգծելով, որ սա նշանակում է, որ պետական մարմնի որեւէ աշխատող նաեւ չի մասնակցել քվեարկությանը, դա աննախադեպ ակցիայի ձեւ էր. «Իրենց ըմբոստությունը գնահատելի է եւ նախանձելի»:
Խոսելով առաջնագծի կահավորման մասին՝ Թովմասյանն ասաց, որ առաջնագծի զինվորներից շարունակում է ահազանգեր ստանալ. «Ասել, որ առաջնագիծը կահավորված է, դա նշանակում է ծաղրել զինծառայողներին»:
Հարցին՝ ձեր ներկայացրած նախագիծը Արսեն Թորոսյանը պոպուլիստական որակեց ու ասաց, որ դա արդեն օրենքով արգավորված էր, ինչպե՞ս կարձագանքեք՝ Թագուհի Թովմասյանը պատասխանեց. «Դե, Արսեն Թորոսյանը մեծ պոպուլիստ է, դեռ նախարար եղած ժամանակից հայտնի է իր ստախոսությամբ: Նա պարբերաբար բաներ էր ասում, որոնք հետո պարզվում էր, որ սուտ է: Հետո առանց ամաչելու կարող էր հերքել, կամ ասել՝ նման բան չեմ ասել: Իշխանությունը ստում է: Ես եղել եմ զինհոսպիտալներում ու քաղաքացիական հիվանդանոցներում ու ակնհայտ է, որ մենք ունենք խնդիր առաջնահերթություն տալու զինծառայողներին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Հարգելի Առավոտ
Խնդրում եմ իմ անունից մի երկու հարց փոխանցել Թագուհի Թովմասյանին
Արսեն Թորոսյանը նախարար է դարձել նաւ Թագուհու ցանկությամբ, Թագուհին էլ է կողմ քվեարկել կառավարությանը: Հիմա Թագուհին ասում է՝ Արսենը ստախոս է: Հարցեը.
Առաջին անգամ ե՞րբ նկատեցիր, որ նա ստախոս է:
Ի՞նչ քայլեր ձեռնարկեցիր, ստախոսին պետական համակարգից հեռացնելու համար:
Ի՞նչ արդյունք տվեցին քո քայլերը:
Ի՞նչպես արձագանքեց քո թիմը քո քայլերին:
Դատելով նրանից, որ Արսենը երկար մնաց նախարար, քեզ բանի տեղ չեն դրել: Ինչո՞ւ էիր մնում մի թիմում, որ քեզ չի հարգում:
Հարգել Նարեկ, Ձեր հարցերն ուղղեցինք, եւ ի պատասխան ստացանք հիշեցում, որ լինելով իշխանական խմբակցության անդամ էլ՝ միշտ հրապարակավ խոսել է պրն Թորոսյանի դեմ, որի առնչությամբ էլ նա մշտապես դժգոհություն է հայտնել՝ Թագուհի Թովմասյանին անգամ «ծանր դեպք» որակելով: