«Տիգրան Աբրահամյանին մերժում են մեկնել սահման, բայց իշխանական պատգամավորներին թույլատրում են: Ինչ վերաբերում է ամրաշինական աշխատանքներին, այս իշխանությունների մոտ միշտ ձմեռ է, միշտ իրենք չեն կարողանում ամրաշինական աշխատանքներ իրականացնել: Ասֆալտ ձմռանը՝ ընտրություններից առաջ Վանաձորում իրենք փռել կարողանում են, իսկ ամրաշինական աշխատանքներ ամբողջ տարի չեն կարողանում իրականացնել»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:
Նա ասաց, որ ամաչում է խոսել այն մասին, որ մեր զինվորները մնացել են բաց երկնքի տակ, քամին ծածկը տարել է. «Այս իշխանություն կոչեցյալները այս պարագայում չեն կարող հղում անել նախկիններին, տարբերակ չկա: Սա իրենց պատասխանատվության հարցն է, որն իրենք ձախողել են»:
Մամիջանյանը հեգնեց, որ իշխանությունները ամեն ինչին անդրադառնալու ժամանակ ունեն, երկրորդ նախագահին, նախկիններին, բացի Ալիեւի հայտարարությունից:
Անդրադառնալով ՏԻՄ ընտրությունների արդյունքներին՝ Մամիջանյան ասաց, որ եթե այսպես իշխանությունները շարունակեն գահավիժել, շատ շուտով կմնան միայն վարչական ռեսուրսների ու ընտրակեղծիքների միջոցով ստացած ձայների հույսին:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ