«Ցավում եմ, որ պարոն Բաբաջանյանը նման բարդույթներով է տառապում և նման պատկերացումներ ունի»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը՝ անդրադառնալով «Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանի հայտարարությանը։
Վերջինս, այսօր առավոտյան ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, թե իրենց կուսակցությունը «խստորեն մերժում և դատապարտում է որևէ համագործակցություն՝ երրորդ երկրներից գործուղված կեղծ մեկենասների և բարեգործների քաղաքական գործունեությանը, սոցիալական և տնտեսական ծանր իրադրության մեջ գտնվող Հայաստանում»։ Եվ տպավորություն է, որ նա իր այդ խոսքն ուղղել է հենց «Ապրելու երկիր» կուսակցությանը, որին աջակցում է ռուսաստանահայ գործարար Ռուբեն Վարդանյանը։
Ինչ վերաբերում է դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքներին, Մ․Առաքելյանն ասաց, որ որևէ համայնքում իշխանությունների հետ չեն համագործակցելու։
Վերջինս նաև ասում է, որ արտահերթ ԱԺ ընտրություններից ամիսներ անց, նկատելի է, որ խորհրդարանը կտրվում է իրականությունից ու հասարակությունից։
Կարդացեք նաև
«Մարզերում մեր այցելությունները ցույց են տալիս, որ հանրությունը հոգնել է ատելությունից ու մեր նման նոր ուժերի և իրենց խնդիրներին նեցուկ լինող անհատների կարիքն ունի։ Հասարակությունն առաջին հերթին ատելությունից է հոգնել»,- ասում է նա։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: