1988թ. աղետալի երկրաշարժի 33-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ՏԻՄ ներկայացուցիչների հետ այսօր ծաղիկներ է խոնարհել երկրաշարժին հաջորդած օրերին Հայաստանին օգնության շտապող և Էջմիածին քաղաքի մատույցներում ավիավթարի հետևանքով զոհված յոթ սերբ օդաչուների հիշատակը հավերժացնող հուշարձանին՝ իր հարգանքի տուրք մատուցելով արհավիրքի բոլոր զոհերի հիշատակին:
Էդվարդ Հովհաննիսյանն իր խոնարհումն է հայտնել երկրաշարժի զոհերի հիշատակին, երախտագիտությունը՝ հայ ժողովրդին օգնության ձեռք մեկնած բոլոր երկրներին՝ նշելով, որ մեր պետության խնդիրն է նաև հավուր պատշաճի ուշադրություն դարձնել երկրաշարժից տուժածներին, լուծել նրանց բնակարանային ապահովման խնդիրները, որի ուղղությամբ, ըստ մարզպետի, տարիների ընթացքում մեծածավալ աշխատանքներ են իրականացվել և դեռ շարունակվում են:
Արմավիրի մարզպետարան