Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մի հատ դասալիք, որ ինքը ոտից գլուխ դասալիք է, իմ երեխուն դասալի՞ք ասի՝ ոտերս կուտի». Գերիների հրազատները վրդովված են

Դեկտեմբեր 07,2021 20:30

«Ո՞ւմ է ասում դասալիք, իմ երեխո՞ւն: Ով որ իմ երեխուն ասում է դասալիք, ես իր եղած-չեղածը: Իմ երեխեն կռվել է մինչեւ վերջին փամփուշտը ու հայտնի չի ուր է: Իմ երեխեն այնքան բան է արել, որ իրենք սաղով չեն կարող անեն: Մի հատ դասալիք, որ ինքը ոտից գլուխ դասալիք է, իմ երեխուն դասալի՞ք ասի՝ ոտերս կուտի՝ կուլտուրական եմ ասում»,- անհետ կորածների եւ գերիների հարազատները այսպես վրդովված ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքից, կառավարության շենքի մոտ բողոքի ցույց են կազմակերպել:

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ կապված «Դեժավյու» տելեգրամյան ալիքը աղմկահարույց տեսանյութ էր տարածել, որտեղ նա միջոցառումներից մեկի ժամանակ մի քաղաքացու հետ խոսում է գերիների թեմայով. «Էդ գերիների, էդ մարդկանց, զինվորների նպատակը ո՞րն է եղել, որ գնացել են…Հայրենիքը։ Հիմա կներես, կարող ա մի քիչ սխալ բան եմ ասում, բայց ես էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան, իմ համար չկան։ Իսրայելը, երբ որ տեռորիստը վերցնում է ինքնաթիռ, ինքը տեռորիստի հետ չի բանակցում, ինքը խփում ա էդ ինքնաթիռը։ Իսկ գիտե՞ք էդ գերիները ովքեր են, էն մարդիկ են, որոնք զենքը դրել եւ փախել եւ մոլորվել են։ Ես սա բարձր չեմ կարող ասել։ Ձեզ չի՞ հետաքրքրում՝ ինչի էդ գերիների ծնողները հիմա ակտիվ չեն։Որովհետեւ էդ մարդիկ գիտեն, որ էդ մարդիկ դասալքություն են արել, իրանք զենքը դրել եւ փախել են, հայտնվել են գերության մեջ»,- ասել էր ԱԺ նախագահը:

Անհետ կորածների հարազատներն ասացին, որ իրենց կորած տղերքի նկարները բերել են, որ փակցնեն կառավարության շենքի, իրենց խոսքով՝ «ախոռի» պատին, քանի որ ակնհայտ է, որ իրենց երեխաների հարցով չեն զբաղվում, ասում են՝ իրենք մեր համար չկան. «Տղերքի նկարները ծառերից կախելու եմ, տպելու ենք ու հրապարակով մեկ շարենք, որովհետեւ այն տղերքն են, որոնք այս երկրի համար ամենաթանկն են տվել ու իրենք այս երկրում ամեն տեղ կարող են լինել: Ով իմ երեխուն թողի անգերեզման, սաղ տնով-տեղով կթողնեմ անգերեզման: Երեխա պահենք մեծացնենք, տանեք բանակ տաք թուրքին, էսօր ասեք գերի չունե՞նք, արա՛: Հա, բեր, գործը քննի, տես, եթե երեխեն իրոք դասալիք է, զենքը ինքնակամ գցել է, հանձնվել է, բեր դատի: Բայց եթե պարզենք, որ իր խոդով չի ընկել պլեն, տարել գցել են պլեն, սարքել են գեղարվեստական ձեւով երեխեքի գլխին ու գցել են պլեն, որ այսօր իրենց մութ գործերն անեն պլենների հաշվի՞ն: Ինձ տարի, երկու ամիս քթիցս բռնած տանես-բերես, հետո ասես՝ գերի չունե՞մ, արա՛, 300 հոգին ասե՞ղ են: Ազգը կործանվում է, սաղ կանգնած նայում են իրար երեսին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031