«Սկսած վարչապետից, արտգործնախարարով, բոլոր նախարարներով, ովքեր համապատասխան կրթություն չունեն, պրոֆեսիոնալ չեն, սրա արդյունքներից մեկն էլ սա է: Իրենք ձախողել են, պետք է հեռանան: Իրենք բանակցող չեն, պետություն ղեկավարող չեն: Իրենք գյադաների հավաքածու են, սա կարող են անել, որ կանչեն ասեն՝ եկեք մի բաժակ սուրճ խմենք, հարցը փակենք գնա եւ 20 հոգով հարձակվեն 3 հոգու վրա: Մի՞թե սա հայավարի կեցվածք է, սա թուրքի կեցվածք է, պետք է պատասխան տան»,- այսօր ԱԺ շենքի դիմաց շտապ հավաքի ժամանակ ասաց վիրաբույժ, ՀՅԴ ԳՄ անդամ Տարոն Տոնոյանը:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ շենքում ծեծկռտուք էր եղել, ՀՅԴ-ական պատգամավորների օգնականներին կանչել էին Ռուբինյանի աշխատասենյակ, դրան հաջորդել էր ծեծկռտուքն ու հայհոյանքները:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ