Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ շենքում ծեծկռտուք էր եղել, ՀՅԴ-ական պատգամավորների օգնականներին կանչել էին Ռուբինյանի աշխատասենյակ, դրան հաջորդել էր նախագահի ու փոխնախագահների աշխատասենյակների հարկաբաժնի միջանցքում ծեծկռտուքն ու հայհոյանքները:
ՀՅԴ-ականնները շտապ հավաք են կազմակերպել ԱԺ շենքի մոտ ու պահանջում են, որ այդ «դուխով» պատգամավորները, որոնք կաբինետում 15 հոգով ծեծի են ենթարկում իրենց ընկերներից 3-ին, գան պարզաբանելու:
Հավաքի ժամանակ ոստիկանները բերման ենթարկեցին ցույցի մասնակիցներից ՀՅԴ անդամ, կանադահայ գործարար Հրաչ Ջաբրայանին՝ «Նիկոլի ստրուկներ» արտահայտության համար:
Հավաքին ներկա էր միջադեպի անմիջական մասնակիցը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի օգնական Գերասիմ Վարդանյանը: Նա մանրամասներ պատմեց ծեծկռտուքից: Նախ, նա հերքեց, որ ՀՅԴ-ականներին ծեծել են. «Իմ դեմքին նայելով՝ ծեծված մարդ տեսնո՞ւմ եք: Հրաչիկի՝ Նիկոլի աներձագի հետ միջադեպ է եղել, իմ ու իր հետ, դրանից հետո Ռուբինյանի օգնականը կանչում է իր կաբինետ, որ հասկանանք, պարզաբանենք: Մտնում եմ այնտեղ, մի 40 հոգով հարձակվել են վրաս: Որ ասում են՝ ծեծել են, այստեղ ծեծ կերած մարդու տեսնո՞ւմ եք, ում ինչքան պետք է անելու՝ արել ենք, ում ինչքան պետք է ասելու՝ ասել ենք»:
Կարդացեք նաև
Նա պատմեց, որ ԱԺ-ում քայլելիս Սիսակ Գաբրիելյանն ու Հրաչյա Հակոբյանն են եղել, ասել են՝ «արա». «Ասացի՝ էդ ո՞ւմ ասեցիք արա: Բա մենք սաղս արա ենք: Ասացի՝ էս 4-իցս բացի ուրիշ մարդ չկա, դու քեզ քեզ արա ասելով գնո՞ւմ ես, ի՞նձ էիր ասում: Բա՝ չէ: Ասում եմ՝ դու արա՞ ես, ասում ա՝ հա, ես արա եմ: Դա է եղել, անցել գնացել է: Դրանից հետո Ռուբինյանի օգնականը հրավիրում է իբր թե սուրճ խմելու, պարզաբանելու, հարթենք խոսակցությունը: Գնացել եմ այնտեղ, ի՞նչ սուրճ, ի՞նչ բան, ծեծկռտուք է եղել: Իրենք իրանց ոհմակով, իրանց պապաներով բանով այդքան չկան, որ ՀՅԴ-ականի հետ բախվեն, կարանան ծեծեն: Դարանակալել էին դռան մոտ շակալի նման, որ կարանային հարձակվեին»:
Նա ասաց, որ ծեծկռտուքի ժամանակ եղել են ՔՊ պատգամավորներ Հրաչյա Հակոբյանը, Վահագն Ալեքսանյանը, Արմեն Խաչատրյանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Մարդ սրանց լսում ա,երկրից ուզում ա փախնի։