«Մենք այդ դուխով տղերքին, որ կաբինետներում մարդ են ծեծում, այստեղ սպասում ենք: Չենք ուզում ոչ ոստիկանների հետ բախվենք, ոչ ինչ-որ մեկի: Այստեղ սպասում ենք այդ դուխով տղերքին, որ կաբինետներում մարդ են ծեծում, եթե այդքան դուխով են, թող գան»,- այսօր ԱԺ շենքի դիմաց շտապ հավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանը:
Նա խոսքով՝ «Եթե անգամ օգնականները թարս աչքով են նայել, իրենք պատգամավոր են, եթե չեն կարողանում իրենց տիրապետեն, թող գնան ուրիշ տեղ, ԱԺ-ն չսարքեն խուլիգանական տեղ: Եթե մենք այսքան համբերում ենք, դա չի նշանակում որ պիտի անցնեն չափ ու սահմանները: Հիմա այդ դուխով տղերքին, որ 15 հոգով 3 հոգու ծեծել են իրենց կաբինետում, թող գան մի հատ տեսնենք՝ ինչ են ուզում իրենք ընդհանրապես»:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ շենքում ծեծկռտուք էր եղել, ՀՅԴ-ական պատգամավորների օգնականներին կանչել էին Ռուբինյանի աշխատասենյակ սուրճ խմելու, դրան հաջորդել էր նախագահի ու փոխնախագահների աշխատասենյակների հարկաբաժնի միջանցքում ծեծկռտուքն ու հայհոյանքները:
Սարգիս Կարապետյանը վստահ է, որ այս ծեծկռտուքը կազմակերպվել է՝ Ալեն Սիմոնյանի՝ գերիների մասին աղմկահարույց հայտարարությունը մոռացության տալու, երկրորդ պլան մղելու համար. «Մեզ համար մեր ընկերների վրա ձեռք բարձրացնելը ինքնասիրության հարց է…Դե եկեք կռվենք, տենանք ով է ուժեղ…Ես անձամբ պատրաստ եմ յուրաքանչյուր պատգամավորի կոկորդը կրծեմ, դեմ առ դեմ դաշտում՝ խոսքով կլինի, մտքով կլինի, եթե իմ ինքնասիրության հարցը լինի»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ