Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորում դեռեւս 90 ընտանիք քարե բնակարան տեղափոխվելու կարիք ունի

Դեկտեմբեր 07,2021 19:00

«Երկրաշարժից տուժած բոլոր քաղաքացիներն ապահովվել են բնակարանով։ Այսինքն, պետությունն այդ ընտանիքների հանդեպ պարտք չունի։ Բայց մենք, ինչպես գիտեք տնակային ավաններում ունենք ընտանիքներ, որ ապրում են եւ դա կառավարության ու մարզպետարանի ուշադրության կենտրոնում է»,-խոսելով Լոռիում 88-ի երկրաշարժից տուժած ընտանիքներին բնակարանով ապահովելու մասին, Aravot.am-ի հետ զրույցում ասաց Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։

Նա նշեց, որ կառավարությունը փորձում է հնարավորինս արագ խնդրի լուծումը գտնել. «Այս պահին Վանաձորից 16 ընտանիք պատրաստվում է տեղափոխվել քարե բնակարան։ Եվ վստահ եմ, որ սա շարունակական բնույթ է կրելու։ Այս խնդիրը մենք շուտով կհամարենք փակված եւ լուծված»։

Մարզպետի խոսքով` Վանաձորում, ընդհանուր առմամբ դեռևս մոտ 90 ընտանիք կարիք ունի տեղափոխվելու քարե բնակարան։ Իսկ մարզում նրանց թիվը հասնում է 180-ի։

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Լուսանկարները` Լոռու մարզպետարանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031