Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞րն է եղել ԱԺ-ում ծեծկռտուքի պատճառը

Դեկտեմբեր 07,2021 18:50

Կա վարկած, որ ԱԺ-ում ծեծկռտուքի պատճառը եղել է պատգամավորներին չբարեւելը, կա վարկած, որ եղել է երկար նայելը, կա վարկած, որ ռեպլիկն է եղել պատճառը: Այս առնչությամբ լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «2005-ին, երբ ես ուսանող էի, նման դեպքեր շատ էին լինում: Երբ մեկի վրա երկար նայում էին, գնում էինք հասկանայինք՝ ի՞նչն էր պատճառը, որ երկար էիր նայում: Եթե ես ճիշտ եմ հասկանում, ես հիմա առաջին կուրսի ուսանող չեմ ու չեմ գտնվում Սլավոնական համալսարանի շենքում: Կարծես թե ԱԺ-ն է, ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ իրավիճակի մեջ ենք հայտնվել»:

Վարդեւանյանն ասաց, որ պատգամավորների ու օգնականների միջեւ եղել է ոչ հաճելի խոսակցություն, բայց հարթվել է, հետո նախօրոք պլանավորել են ու ծեծի ենթարկել օգնականներին:

Հարցին՝ Թադեւոս Ավետիսյանի օգնական Գերասիմի կողմից պատգամավորի հասցեին ուղղված «արա» ռեպլիկ եղե՞լ է, թե՞ ոչ՝ Վարդեւանյանը պատասխանեց. «Ես որքանով գիտեմ, ամեն ինչ եղել է պատգամավորի կողմից նման ռեպլիկ անելուց, որին հաջորդել է միմյանց միջեւ զրույց, որն էլ հարթվել է: Շարունակվել է արդեն կազմակերպված: Փորձագետները օգնականներին հրավիրել են, պատգամավորներն էլ սպասել»:

Այժմ ԱԺ շենքի դիմաց շտապ հավաք է նախաձեռնվել:

Մանրամասները՝ շուտով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031