Անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը «Լույսի ճրագ» ֆեյսբուքյան էջով ուղիղ եթեր էր մտել՝ անդրադառնալու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի աղմկահարույց տեսանյութին։
«Ուշադիր լսի՛ր, Ալե՛ն, այդ ո՞ր գերիները չկան։ Ի՞նչ է նշանակում՝ քեզ համար գերիները չկան։ Ճիշտ է՝ ասում է, որ մոնտաժված է, եթե մոնտաժված է՝ պետք է հրապարակավ ասես, թե ի՞նչ ես ասել կամ ի՞նչ ես նկատի ունեցել։ Չնայած ձեր մանիպուլյատիվ քայլերն եք սկսելու, ձեր «կռուտիտները» ու «մուտիլովկեքը»։ Լսի՛, ա՛յ տղա, ո՞վ չկա»,- ասաց նա։
Արսեն Ղուկասյանն իր խոսքը ուղղեց նաև գերիների և անհետ կորած զինծառայողների ծնողներին. «Այնքան ձայն չհանեցիք, այնքան սուս ու փուս նստեցինք, որ այսօր ոմն Ալենը կարողանում է նման արտահայտություն անել»։
Կարդացեք նաև
Նա շարունակեց. «Այդ երեխաներին տարաք փուռը տվեցիք, գցեցիք թուրքի բերան, հիմա սարքեցի՞ք դասալիք։ Պատասխան ես տալու, Ալե՛ն Սիմոնյան, ամեն մի խոսքիդ համար։ Ո՞ւմ երեխան է դասալիք, ո՞ւմ երեխան չկա, ո՞նց թե քեզ համար չկա, դու էլ մեզ համար չկաս ընդհանրապես։ Դու՝ Ալե՛ն, դու չկաս մեզ համար»։
Արսեն Ղուկասյանը սթափվելու կոչ արեց ծնողներին. «Տաքուկ-տաքուկ տանը նստելով հարցը չեք կարող լուծել։ Ոչ էլ մեր երեխաների հարցը կլուծվի, ոչ էլ մենք կկարողանանք հետ բերել, եթե մենք չհամախմբվենք, մեր երեխաների համար չպայքարենք»։
Նա նշեց, որ այսօր 301 անհետ կորած կա, և մինչև մարդուն չհուղարկավորես, չես կարող ասել, թե նա չկա։ Արսեն Ղուկասյանը կոչ արեց ոչ միայն անհետ կորածների և գերիների ծնողներին, այլ նաև զոհվածների զոհվածների և վիրավորների ծնողներին հավաքվել և գնալ իրենց երեխաների պատասխանը ստանալ։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ