«Քննության արդյունքում պետք է պարզվի, թե յուրաքանչյուր դեպքում յուրաքանչյուր անձնավորություն ինչ գործողություններ է արել: Գտնում եմ, որ այս պարագայում բարոյականությունից զուրկ հայտարարություն, գնահատական է դա: Թող պարզեն պատկան մարմինները»,- «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ ճեպազրույցում այսպես արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը՝ հայ գերիների մասին:
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ կապված «Դեժավյու» տելեգրամյան ալիքը աղմկահարույց տեսանյութ է տարածել, որտեղ նա միջոցառումներից մեկի ժամանակ մի քաղաքացու հետ խոսում է գերիների թեմայով. «Էդ գերիների, էդ մարդկանց, զինվորների նպատակը ո՞րն է եղել, որ գնացել են… Հայրենիքը։ Հիմա կներես, կարող է մի քիչ սխալ բան եմ ասում, բայց ես էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրենք չկան, իմ համար չկան։ Իսրայելը, երբ որ տեռորիստը վերցնում է ինքնաթիռ, ինքը տեռորիստի հետ չի բանակցում, ինքը խփում է էդ ինքնաթիռը։ Իսկ գիտե՞ք էդ գերիները ովքեր են, էն մարդիկ են, որոնք զենքը դրել եւ փախել եւ մոլորվել են։ Ես սա բարձր չեմ կարող ասել»:
Սեյրան Օհանյանն ասաց, որ յուրաքանչյուր արտահայտություն գերիների հետ կապված պետք է շատ զգույշ արտաբերել: Նա նաեւ նկատեց, որ մեկ տարի է անցել, գերիների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով չի ստեղծվել:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ