Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը, մարզպետի տեղակալներ Հարություն Գուլյանը, Տիգրան Եղիազարյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանը և մարզպետարանի այլ աշխատակիցներ այսօր հարգանքի տուրք են մատուցել 1988թ. դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին:
Ներկաները ծաղիկներ են խոնարհել Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցու բակում տեղադրված խաչքարի մոտ՝ խաղաղություն և հանգստություն կամենալով ննջեցյալների հոգիներին:
33 տարի առաջ երկրաշարժը ցնցեց մեր հողն ու ամենքիս, բայց մեր ժողովուրդը կարողացավ նայել առաջ շնորհիվ աննկուն կամքի, մեր ժողովրդին բնորոշ միասնության, այդ դժվարին պահին մեզ օգնության ձեռք մեկնած և մեր ցավին զորավիգ եղած բարեկամների:
Հավերժ խոնարհում:
Արագածոտնի մարզպետարան