ԱԺ լիագումար նիստում այսօր տեւական ժամանակ իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորները Ռոբերտ Քոչարյանի շուրջ թեժ բանավեճ էին ծավալում։
«Ռոբերտ Քոչարյանը 10 տարի առյուծ քշելուց բացի ինչո՞վ էր զբաղված, որ չի լուծել Արցախի հարցը»,-հարցադրում արեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
Ընդդիմության շարքերից ինչ-որ բան լսվեց, Ալեքսանյանն ասաց․ «Չգիտեմ, թե Ալիեւին ինչքանով էր տշում, որովհետեւ որքան որ ես եմ տեսել՝ հետը գառ էր ուտում։ Եթե ձեր համար դա է տշելը, կհասկանամ։ Արամ Վարդեւանյանն ասում է, թե Ալիեւը Քոչարյանին վատ երազում է տեսնում։ Ի՞նչ երազի մասին է խոսքը, երբ թշնամի պետության ղեկավարին Մեղրի ես խոստանում, տասը տարի երկիրը քայքայում եւ խրում ես կոռուպցիայի մեջ, արձանագրում ես ռազմական տեխնիկայի ամենաքիչ ձեռքբերումը, Արցախը դուրս ես թողնում բանակցային սեղանից»,-նշեց Վահագն Ալեքսանյանը։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ