Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Պարոն Վարդեւանյան, ո՞վ է Իլհամ Ալիեւի երազների մասին պատմել Ռոբերտ Քոչարյանին կամ ձեզ»․ Կոնջորյան

Դեկտեմբեր 07,2021 17:01

«Պարոն Վարդեւանյան, ասում եք, թե Իլհամ Ալիեւը Ռոբերտ Քոչարյանին տեսնում է իր վատ երազներում․․․իսկ ո՞վ է Իլհամ Ալիեւի երազների մասին պատմել Ռոբերտ Քոչարյանին կամ ձեզ»,-ԱԺ լիագումար նիստում այսօր անդրադառնալով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդեւանյանի ասածին, թե Իլհամ Ալիեւը Ռոբերտ Քոչարյանին վատ երազներում է տեսնում, իսկ Նիկոլ Փաշինյանը գաղտնի բանակցում է նրա հետ՝ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Իշխանական պատգամավորների շարքերից ծիծաղ լսվեց։

«Իրար պատմո՞ւմ են երազները։ Վատ երազների եւ մնացածի մասին ձեզ առաջարկում եմ Ֆրոյդի տեսություններն ուսումնասիրել, բայց գուցե այն, ինչը Ռոբերտ Քոչարյանի համար վատ երազ է, ՀՀ-ի համար տասը տարի վատ իրականություն է եղել»,-նշեց Հայկ Կոնջորյանը։

Նա Ռոբերտ Քոչարյանի մասին խոսելիս հորդորեց հիշել այն, որ նա Արցախը դուրս է թողել բանակցային սեղանից․ «Որքան էլ հրաժարվեք դրանից, դա ձեզ հետապնդելու է որպես վատ երազ ու մղձավանջ։ Գուցե երբ ուսումնասիրեք Ֆրոյդի տեսությունները, կպարզեք, որ Ալիեւն իրականում լավ երազներ է տեսնում Ռոբերտ Քոչարյանի մասին։ Ամեն անգամ, երբ այստեղից ուզում եք պաշտպանել Ռոբերտ Քոչարյանին, հիշեք, որ դուք պատգամավոր եք, ոչ թե փաստաբան․․․Բոլորիդ մաղթում եմ անուշ քուն եւ լավ երազներ»։

Արամ Վարդեւանյանն այսպես արձագանքեց․ «Երբ ասում եմ, որ Արցախի առաջին նախագահ, ազատագրական շարժման հիմնադիրներից Ռոբերտ Քոչարյանին Ալիեւը վատ երազներում է տեսնում, նկատի ունեմ, որ Նիկոլ Փաշինյանն Ալիեւի համար եղել է երազելի։ Եթե համեմատեք, թե Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարումների ժամանակ ինչեր են եղել․․․Դուք Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ Արցախը բանակցային սեղանից դուրս թողնելը վերագրում եք իրեն։ Մի հատ եկեք իրականություն։ Միֆական վերլուծություններից եք խոսում։ Ասացիք, թե որպես փաստաբան եմ հանդես գալիս։ Այդ դեպքում Վահագն Ալեքսանյանին ստիպված եմ ասել, որ եթե մարտի մեկից է խոսում, ապա թող ճշտի, թե այդ գործով դատավարական ինչ կարգավիճակ ունի Ռոբերտ Քոչարյանը եւ ինչ դատավարական կարգավիճակ ունի Նիկոլ Փաշինյանը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031