Քիչ առաջ ԱԺ միջանցքում՝ նախագահի ու փոխնախագահների աշխատասենյակների հարկաբաժնի միջանցքում սեռական բնույթի հայհոյանքներ էին հնչում:
ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի օգնական Սյունե Գեւորգյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Ես գնում էի մեր աշխատասենյակ, լսում եմ ձայներ, ջարդուփշուր: Մեր տղաների հետ իբրեւ թե խոսակցության է եղել սենյակում, հավաքվել, ծեծել են: Ես ճանաչում եմ Հրաչյա Հակոբյանին, Վահագն Ալեքսանյանին, Սիսակ Գաբրիելյանին, մեր տղաներին ծեծում էին: Պատգամավորները օգնականներին առանձին կանչել ու ծեծում էին: Մեր տղաներին հայհոյում էին, ՀՅԴ-ական տղաներին ու ոչ միայն ՀՅԴ-ական… Բան ունեք ասելու, եկեք առանձին ասեք: Ամեն ինչը եղել Ռուբինյանի աշխատասենյակում»:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ ծեծի են ենթարկվել «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Իշխան Սաղաթելյանի, Արմենուհի Կյուրեղյանի օգնականները:
Մանրամասները՝ ավելի ուշ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ