Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ապրել չի նշանակում գոյատևել»․ Միքայել Սրբազան

Դեկտեմբեր 07,2021 16:23

Այսօր Գյումրու Ամենափրկիչ եկեղեցու բակում՝ Ֆրիդ Սողոյանի` երկրաշարժի զոհերին նվիրված հուշարձանի մոտ հոգեհանգստի կարգ մատուցելուց հետո Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կարճ խոսք հնչեցրեց։

«Ողբամ մեռելոց, կոչեմ ապրողաց։ Ապրենք նաև իրենց փոխարեն, ապրենք իրե՛նց փոխարեն, ապրել չի նշանակում գոյատևել, ապրել նշանակում է լիարժեք ապրել՝ իբրև հայ, իբրեւ քրիստոնյա, իբրեւ քաղաքացի, իբրև հայրենասեր ու Աստվածասեր անձ։

Սա իրենք չկարողացան անել արհավիրքի պատճառով, իրենց փոխարեն մենք պիտի ապրենք, 33 տարի շարունակ ապրում ենք, Աստված մեզ տվեց այս հնարավորությունը, որ նրանց փոխարեն ապրենք։ Աստված թող մեզ ուժ, կարողություն տա, իրենց չարածն անելու»,-ասաց Սրբազանը։

Նշենք, որ զոհերի հիշատակը հարգելու էին եկել Շիրակի մարզային ու քաղաքային իշխանությունների, Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի ներկայացուցիչներ, իսկ կառավարությունից՝ նորանշանակ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը։

Gyumri 33 years after the earthquake

Gyumri 33 years after the earthquake

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031