«Ռոբերտ Քոչարյանի մասին խոսելիս անհնար է երեւակայությունը կառավարել, որովհետեւ ո՞ւմ մտքով կանցներ, որ կեղծ տեղեկանքով նախագահ դառած մարդը մի քանի միլիարդ փող է տանելու, թալանելու սեփական ժողովրդին»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ լիագումար նիստում այսօր անդրադառնալով իշխանական խմբակցության մեղադրանքներին, թե խորհրդարանական ընդդիմությունն ու իր ղեկավար Ռոբերտ Քոչարյանն ինչ-ինչ պայմանավորվածությունների մեջ են Ադրբեջանի իշխանության հետ՝«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդեւանյանը խորհուրդ էր տվել երեւակայության սահմաններ ճանաչել։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ