Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գյումրիում նոր բնակարանաշինություն կսկսվի՞․ նորանշանակ փոխվարչապետի պարզաբանումը

Դեկտեմբեր 07,2021 15:51

Երկրաշարժի զոհերի հիշատակը հարգելու նպատակով ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներից այսօր Գյումրի էր եկել նորանշանակ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, որը ծնվել է ու մեծացել է հետերկրաշարժյան Գյումրիում ու, ըստ էության, քաջածանոթ է ծննդավայրի խնդիրներին։

Ինչպես ամեն տարի հարգանքի տուրք մատուցվեց Ֆրիդ Սողոյանի քանդակած անմեղ զոհերի հուշարձանի մոտ՝ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում։

Այս տարի, ի տարբերություն նախորդ տարվա, հոգեհանգստի կարգը մատուցվեց Շիրակի հոգևոր թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի կողմից։

Մասնակիցներն էլ ծաղիկներ խոնարհեցին հուշարձանի մոտ։

Փոխվարչապետը կարճ զրույց ունեցավ լրագրողների հետ՝ խոսելով հետերկրաշարժյան Գյումրիում անելիքների՝ 33 տարի անց անօթևանության խնդրի դեռևս չլուծված լինելու ու ենթակառուցվածքների վերանորոգման մասին։

«Ցավոք սրտի, վերջին երեք տասնյակ տարիների ընթացքում աղետալի երկրաշարժի հետևանքները դեռ չեն վերանում մեր քաղաքից և առհասարակ աղետի գոտուց, բայց, բարեբախտաբար, պիտի նշեմ, որ ունենք կարևորագույն հանձնառություն և վերջին տարիների ընթացքում քաղաք Գյումրիում, Շիրակի մարզում, Լոռիում իրականացվել են մի շարք ծրագրեր։

Ծրագրերը կարելի է բաժանել մի քանի տարբերակների, նախ անօթևաննների խնդրի լուծման հետ կապված աշխատանքներ են տարվել, նախատեսված է՝ 2020-2021 թվականներին ծրագիրն ունենա շարունակական բնույթ։ Խնդիրների լուծման հաջորդ գործիքները եղել են սուբվենցիոն ծրագրերը։

Շիրակի մարզում այս երեք տարիներ 8 միլիարդ դրամի շրջանակներում իրականացվել են սուբվենցիոն ծրագրեր»,-ասաց փոխվարչապետը։

Կծավալվի՞ արդյոք նոր բնակարանաշինություն Գյումրիում, Համբարձում Մաթևոսյանը պարզաբանեց, որ բնակֆոնդի ապահովման համար նախաձեռնած ծրագրեր կան՝ 2021-2022 թվականներին։

«Հիմա թիվը, ցավոք սրտի, չեմ ուզում նշել, որ չսխալվեմ, առաջիկայում քաղաքաշինության կոմիտեի հետ կունենանք նիստ, քննարկումներ, որ արդյունքներից արդեն հստակ կոնկրետ 2022 թվականի նախաձեռնությունները կլուսաբանեք։

Այսօր էլ մասնակցելով անմեղ նահատակների հիշատակի օրվա տարելիցին՝ հարգանքի տուրք մատուցելով՝ նախևառաջ պետք է ևս մեկ առաջ պարտավորվենք, որ անելու ենք հնարավորինս արագ լուծենք Շիրակում ծառացած խնդիրները, հատկապես երկրաշարժի հետևանքով ստեղծված»,-ասաց փոխվարչապետը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031