Լրահոս
Օրվա լրահոսը

Լիլիթ Բլեյան. Դիրքապահ երեխեքին դնել սարսափելի վիճակում` չապահովագրելով նրանց թիկունքը, ու հետո մեկ էլ հաղթանակած մարշալի դեմքով հայտարարել…

Դեկտեմբեր 07,2021 15:41

Հեղինակ-կատարող Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան գրառումը գերիների մասին Ալեն Սիմոնյանի տեսակետին:

Բանակցությունները տապալելով` երկիրը հասցնել պատերազմի, խայտառակ ապաշնորհությամբ վարել պատերազմը` տալով ահռելի քանակի զոհեր, կորցնել հայրենիքի հսկա հատված, ունենալ տասնյակ հազարավոր տեղահանվածներ, էսքանից հետո չկարողանալ բանակցել անվտանգության հարցերի շուրջ, սահմանները ծակծկված մաղի պես անապահով սարքել, ՀՀ արտաքին քաղաքական օրակարգը սարքել փնթի բորշչ, բացառիկ անգրագետ կառավարման «շնորհք» ցույց տալ բոլոր ոլորտներում, երկրի անվտանգությունն իջեցնել հնարավոր ամենացածր շեմին, դիրքապահ երեխեքին (այո, երեխեքին) դնել սարսափելի վիճակում` չապահովագրելով նրանց թիկունքը ո՛չ ֆիզիկապես, ո՛չ դիվանագիտական ու քաղաքական լուծումներով, ու հետո մեկ էլ հաղթանակած մարշալի դեմքով հայտարարել, թե` իսկ այդ գերիները, ֆու՜, այայայ….

Ամոթ մեզ, իրոք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Այս ինքնահավան բարձրագույն պաշտոնյան (որն անցյալում գորշ դերասանությամբ է զբաղվել) ինչպիսի լկտիությամբ ու դաժանությամբ է խոսում հայ զինվորների մասին, որոնք դառը ճակատագրի բերումով և անկազմակերպ ռազմա-քաղաքական ղեկավարման պատճառով հայտնվել են գերությունում (տեռորիստների գրաված ինքնաթիռը խփելու պատմությամբ ի՞նչ էր ակնարկում): Էդ երեխեքի վրա հեշտությամբ մեղք ես հայտնաբերում, իսկ որ թշնամին մեզնից այդքան հաճախ գերիներ է կարողանում տանել, դրա պատճառների մեջ քո թիմի ապաշնորհությունը և մեղքը չե՞ս կարողանում տեսնել ու դրանից ամաչել: Միգուցե ամաչելու հատկությու՞ն չունես:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031