Լրահոս
Օրվա լրահոսը

«Հեյդար Ալիեւի հետ գառ էր ուտում, ձեռքը դրած եւ բերանը բացած նկարվում»․ ԱԺ-ում Ռոբերտ Քոչարյան էին քննարկում

Դեկտեմբեր 07,2021 15:34
heydar aliev

«Պարոն Կոնջորյան, ԱԺ ամբիոնը Perfect TV-ի մակարդակի մտքեր արտահայտելու համար չէ։ Եթե խոսում եք Ռոբերտ Քոչարյանի մասին, երեւակայության սահմանն էլ պետք է տրամաբանություն ունենա»,-ԱԺ լիագումար նիստում այսօր անդրադառնալով իշխանական խմբակցության մեղադրանքներին, թե խորհրդարանական ընդդիմությունն ու իր ղեկավար Ռոբերտ Քոչարյանն ինչ-ինչ պայմանավորվածությունների մեջ են Ադրբեջանի իշխանության հետ՝ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդեւանյանը։

«Եկեք դուք էլ ձեր խիղճը մի քիչ թեթեւացրեք եւ ընդունեք, որ Ալիեւը հաստատ վատ երազներում է տեսնում Քոչարյանին, իսկ Նիկոլ Փաշինյանը 2018թ․-ից օպերատիվ կապը պահում է, գաղտնի բանակցություններ անում է, մայիսի ութին էլ Շուշիի ազատագրման օրը կալանավորման տակ է պահում Ռոբերտ Քոչարյանին»,-հավելեց Արամ Վարդեւանյանը։

«Արցախն էլ բանակցային սեղանից դուրս է թողնում»,-միջամտեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ նկատի ունենալով Ռոբերտ Քոչարյանին։ Ապա Ալեն Սիմոնյանը նշեց․ «Գուցե իրավական հարցերից բավականին տեղեկացված եք, պարոն Վարդեւանյան, բայց բանակցային հարցերի մանրուքների մեջ մի մտեք, որովհետեւ այդտեղ ջախջախիչ պարտություն կկրեք»։

ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանն էլ օպերատիվ կապի հիշատակմանն ի պատասխան հիշեցրեց Հեյդար Ալիեւի հետ գառ ուտելը․ «Կամ առաջարկ անելը, ուսին ձեռքը դրած եւ բերանը բացած նկարվելը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031