Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մուրադյանը և Հայկուհի Մինասյանը Փարիզում ներկայացրել են Հայաստանում վիրավոր զինվորների վերականգնման ուղղությամբ կատարվող աշխատանքները

Դեկտեմբեր 07,2021 15:04

Ժամեր առաջ Արմեն Մուրադյանը և Հայկուհի Մինասյանը Փարիզում ներկայացրին Հայաստանում վիրավոր զինվորների վերականգնման ուղղությամբ կատարվող աշխատանքները։

Պատմեցին, թե ինչպես է ստեղծվել Զինվորի տունը և արձանագրեցին, որ, փաստորեն Հայաստանում, ի դեմս Զինվորի տան, արդեն ձևավորվել է այն օղակը, որ կարողացավ պատերազմից հետո օգնել վիրավոր զինվորներին վերականգնվել, վերադառնալ լիարժեք կյանք։
Ի դեպ, Ֆրանսիայի Սենատի անդամների հրավերով և նախաձեռնությամբ էին Մուրադյանն ու Մինասյանը մասնակցում մի միջոցառման, որի ժամանակ նախատեսված էր քննարկել ֆրանսիական կողմի աջակցությունը Հայաստանին, և հրավիրել լրատվամիջոցների ու քաղաքական գործիչների ուշադրությունը հետպատերազմյան Հայաստանի խնդիրների, գերիների վերադարձի վրա։

Արմեն Մուրադյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և շեշտել. «Ֆրանսիան և ֆրանսիացի ժողովուրդը միշտ, բոլոր փորձությունների ժամանակ Հայաստանի կողքին են եղել»։

Անդրադառնալով պատերազմի հետևանքների հաղթահարմանը, ԵՊԲՀ ռեկտորը շեշտել է. «Երբ Հայկուհի Մինասյանի հետ ստեղծում էինք Զինվորի տունը, մեզ համար նախատիպ էր Փարիզում գործող, ազգային արժանապատվության սիմվոլ հանդիսացող Հաշմանդամների տունը»։
Ի դեպ, Փարիզի Հաշմանդամների տունը և Զինվորի տունը երեկ նախնական համաձայնություն են ձեռք բերել փոխայցեր կազմակերպել, քանի որ Փարիզի Հաշմանդամների տան ղեկավար կազմը տպավորված է Զինվորի տուն այցելած՝ Ֆրանսիայի Սենատի անդամների պատմածներով։

Նախօրեի քննարկմանը Զինվորի տան տնօրենն էլ ներկայացրել է պատմություններ, որոնք առանց մեկնաբանությունների բնութագրում են պատերազմի և խաղաղության պայմաններում հայ և ադրբեջանցի զինվորականների գործելաոճերի տարբերությունները. «Հայ զինվորականները մի ավտոբուս են փորձել կանգնեցնել, ադրբեջանցի վարորդն ասել է՝ չեմ կանգնի, միևնույն է՝ դուք կանանց ու երեխաների վրա չեք կրակի», իսկ երբ արցախյան վերջին պատերազմի ժամանակ հումանիտար հրադադար էր հայտարարվել, ադրբեջանական կողմն այդ պահին ռմբակոծում էր Ստեփանակերտը», -պատմում էր այդ պահին Ստեփանակերտի ծննդատանը եղած Հայկուհի Մինասյանը։

ԵՊԲՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031