«ԶԱՐԹՈՆՔ» ԱԶԳԱՅԻՆ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՀԱՅՔ» ԼԻԲԵՐԱԼ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՄԵՐ ՀԱՄԱՅՆՔԸ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Թալին խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին մասնակցած՝ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության (այսուհետ՝ Զարթոնք) անունից Մնացական Մնացականյանը, «Հայք» լիբերալ կուսակցության (այսուհետ՝ Հայք) անունից՝ Կարեն Գրիգորյանը, «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքի (այսուհետ՝ Մեր համայնք) անունից Տիգրան Հարությունյանը, հայտարարում են հետևյալը՝
- Թալին խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների նախնական տվյալներով ընդհանուր 21 մանդատից՝ Զարթոնքը ստանալու է 6 մանդատ, Հայքը՝ 3 մանդատ, Մեր համայնքը՝ 2 մանդատ՝ ընդհանուր 11 մանդատ:
- Զարթոնքը, Հայքը և Մեր համայնքը որոշել են համատեղ ստանձնել Թալին համայնքի կառավարման պատասխանատվությունը ղեկավարվելով՝ Կոռուպցիայի վերացման և բացառման, համայնքի բնակավայրերի համաչափ զարգացման և փոխադարձ հարգանքի և փոխօգնության սկզբունքներով:
- Զարթոնքը, Հայքը և Մեր համայնքը, որպես Թալին համայնքի ղեկավարի թեկնածուի, առաջադրելու և պաշտպանելու են Հայքի ներկայացուցչին:
- Թալին համայնքի կառավարման, համայնքի ղեկավարի փոխարինման և այլ հարցերը կողմերը սահմանել են (սահմանելու են) փոխադարձ համաձայնությամբ:
«ԶԱՐԹՈՆՔ» ԱԶԳԱՅԻՆ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անունից
Մնացական Մնացականյան
Կարդացեք նաև
«ՀԱՅՔ» ԼԻԲԵՐԱԼ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անունից՝
Կարեն Գրիգորյան
«ՄԵՐ ՀԱՄԱՅՆՔԸ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ անունից՝
Տիգրան Հարությունյան