Լրահոս
Օրվա լրահոսը

«Լուսավոր Հայաստանը» Վանաձորում վերահաշվարկ է պահանջում

Դեկտեմբեր 07,2021 14:20

Վանաձոր խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը համաձայն չէ ընտրությունների նախնական արդյունքների հետ: Ընտրական ցուցակը գլխավորող Հրանտ Այվազյանը հայտնեց, որ կուսակցությունը դիմել է ՏԸՀ, որ կատարեն վերահաշվարկ:

Իրենց կարծիքով՝ վերահաշվարկի ենթակա են 23/13, 23/19, 23/32, 23/36, 23/40, 23/45, 23/46, 23/55 ընտրական տեղամասերի արդյունքները: «Մենք կասկածներ ունենք, որ տվյալ տարածքներում մենք ունենք վավեր քվեաթերթիկներ, այդ պատճառով դիմել ենք վերահաշվարկի: Տեղեր ենք ունեցել, որ վստահված անձինք նկատել են որոշ բաներ, թերահավատություն եւ այդ է պատճառը, որ վերահաշվարկ լինի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հրանտ Այվազյանը:

Այվազյանն ասաց նաեւ, որ եղել են ընտրական տեղամասեր, որտեղ հաշվարկի ժամանակ կուսակցությունը չի ունեցել վստահված անձինք: Այդ տեղամասերում եւս ցանկանում են վերահաշվարկ կատարել: Իսկ օրն ու ժամը դեռեւս հստակեցված չէ:

Իսկ խոսելով ընդհանուր ընտրական օրվա մասին՝ կուսակցության ներկայացուցիչը նշում է, որ ակնառու խախտումներ չեն նկատել. «Ընտրության հետ կապված, կարծում եմ, էական խախտումներ չկան: Մի քանի տեղ նկատել ենք, որ ընտրատեղամասում պաստառներ են փակցված, տեղեկացրել ենք, հանվել են»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031