«Ակնհայտ է, որ տեղի են ունենում երկհարկանի բանակցություններ: Բանակցություններ, որոնց մասին մենք տեղեկանում ենք պարբերաբար, հաճախ նաեւ այլ երկրների մամուլի խոսնակների միջոցով եւ բանակցություններ, որոնց մասին չենք իմանում: Ակնհայտ է, որ ժողովրդի թիկունքում տեղի են ունենում պրոցեսներ: Եվ արդեն Ալիեւը շատ հստակ ասում է՝ պայմանավորվածության համար հայտնեք հստակ ժամկետներ: Ես վստահ չեմ, որ այդ խոստումները չեն տրվել այս իշխանությունների կողմից: Անունը կդնեն միջանցք, թե ինչ՝ կարեւոր չի, կարեւորը բովանդակությունն է: Կարող է անունը չդնեն միջանցք, բայց արդյունքում լինի միջանցք»:
Իշխան Սաղաթելյանն ասաց, որ ՀՀ իշխանությունների ասածներին հավատալու հիմք չունենք, որովհետեւ մի բան ասում, մի բան անում են:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ