Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մեր գլխավոր բանակցողն ավելի շատ դիմացի կողմից է բանակցում եւ մանիպուլացնում սեփական ժողովրդին». «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ

Դեկտեմբեր 07,2021 13:50

«Ես ուզում եմ հանրության ուշադրությունը հրավիրել մի քանի հրապարակումների վրա, որոնք տեղի ունեցան Սոչիի հանդիպումից հետո….Այդ հանդիպումից հետո թե Էրդողանը, թե Ալիեւը խոսում են այն մասին, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» իրականություն է դառնում: Դա արդեն ոչ թե բարիդրացիական հարաբերությունների լեզվով է, այլ սպառնալիքի: Մեր քաղաքացիները պետք է հասկանան, որ խաղաղության դարաշրջանն ի սկզբանե եղել է մեռելածին թեզ, եւ այն վերջնականորեն տապալվել է: Դա արձանագրվել է հատկապես Սոչի հանդիպումից եւ դրա արդյունքներից հետո հայտարարություններով»,- «Հայելի» ակումբում ասաց «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը:

«Մեր թշնամին եւ նրա աջակից տարածաշրջանային տիրությունները՝ Թուրքիան, բացեիբաց ասում են, որ իրենց համար Զանգեզուրի միջանցքը կարմիր գիծ է հարաբերությունները կարգավորելու առումով, եւ այլընտրանքը պատերազմն է: Մենք ունենք բավականին անկեղծ թշնամի, որը ի տարբերություն մեր իշխանությունների՝ չի փորձել փափուկ բարձ դնել մեր գլխի տակ: Իրենք միշտ հայտարարել են, որ շատ ագրեսիվ եւ վճռական են տրամադրված:

Եվ փոխարենը մեր պետությունն ամբողջապես ռեսուրսը կենտրոնացներ պետական ապարատը եւ զինված ուժերը վերականգնելու վրա, տարբեր տեղերից հասած տեղեկություններով, սակայն, նրանց տրամադրություններն այնպես են դասավորվել, որ մեկ է պարտված բանակ է, էլ ինչու պետք է պետությունը հավելյալ միջոցներ ծախսի, գերջանքեր գործադրի, որպեսզի բանակը կամ սպառազինությունը վերականգնվեն:

Այս իշխանությունների մեկ տարվա քաղաքականության արդյունքն այսօր մենք տեսնում ենք՝ պաշտպանունակ չենք, մեր զինված ուժերը, պետական համակարգը այն վիճակում չեն, որ հաջողությամբ դիմագրավեն թշնամական ագրեսիային: Էլ չեմ խոսում այն մասին, որ մեր գլխավոր բանակցողն ավելի շատ դիմացի կողմից է բանակցում, զբաղված է սեփական ժողովրդին մանիպուլացնելով եւ լավ կյանքի ու խաղաղության խաբկանք ստեղծելով»,-ընդգծեց «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031