Այս անգամ ձեր հարազատ գյուղում բավական ձայներ էիք հավաքել, ինչո՞վ էր դա պայմանավորված. այսօր լրագրողներն այս հարցն ուղղեցին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին:
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրություններին Գեղամավանում ՔՊ-ի օգտին քվեարկել էր 399 հոգի, «Հայաստան» դաշինքի օգտին՝ 294, ու լրագրողները հարցադրումներ էին ունենում Սաղաթելյանին՝ ո՞նց է եղել, որ ձեր գյուղում էլ ձեզ չեն ընտրել:
Իշխան Սաղաթելյանն այսօր լրագրողներին ասաց, որ նախորդ անգամ հավաքել են 45%, այս անգամ՝ 77%, դրանից առաջ ՀՅԴ-ն ստացել է 75-80%. «Մեր գյուղի վրա շատ են կենտրոնանում ու մեր գյուղացիները ամեն անգամ ցույց են տալիս, որ իրենք մեր կողքին են, իմ ընտանիքի, կուսակցության: Որովհետեւ ծնվել ենք, ապրել ենք, մեծացել ենք, այդ հարգանքը վաստակել ենք, որեւէ մեկին չենք ստիպում կամ խնդրում: Իրենք տեսնում են մեր գործունեությունը, գնահատում են մեր արած աշխատանքը»:
Սաղաթելյանը շնորհակալություն հայտնեց գեղամավանցիներին:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ