Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր ուշքն ու միտքը սեւեռել եք կառավարությանը, որ կառավարության ղեկավարը փռշտա՝ վազեք, ասեք առողջություն». Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ականներին

Դեկտեմբեր 07,2021 13:29

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ նախորդ քառօրյային բոյկոտեցին ու չմասնակցեցին քննարկմանը, որովհետեւ իշխող մեծամասնությունը մերժեց արտահերթ նիստ հրավիրելու հարցը: Առաջարկում են, որ հրավիրեն ՊՆ նախարարին, արտգործնախարարին, Նիկոլ Փաշինյանին, բայց իրենց առաջարկը մերժում են. «Եթե դուք փակ նիստ եք անում, հարազատներին չեք տեղեկացնում, Նիկոլ Փաշինյանին չեք հրավիրում, իմաստը ո՞րն է փակ նիստի, ո՛չ դուք եք տիրապետում տեղեկատվությանը, ո՛չ էլ կարողանում եք հարց լուծել: Ձեր ուշքն ու միտքը սեւեռել եք կառավարությանը, որ կառավարության ղեկավարը փռշտա՝ վազեք, ասեք առողջություն»:

Հարցին՝ ընդդիմության գործողությունները համարժե՞ք են իշխանության քայլերին՝ Մինասյանը պատասխանեց, որ համարժեք չի եղել ու այն թերություններն ու սխալները, որոնք պայքարի ընթացքում բացահայտել են՝ հիմա փորձում են շտկել:

Հարցին՝ եթե իրոք ուզում եք ԱԱԾ տնօրենի հետ հանդիպում ունենալ, ինչո՞ւ չեք գնում այնտեղ ու պահանջում հանդիպում՝ Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Դուք կասկածո՞ւմ եք, որ մենք անկեղծորեն ցանկանում ենք, որ վիճակը փոխվի՞: Աբազյանը ու կառավարության անդամները ենթակա են պառլամենտին»:

Հարցին՝ ինչո՞ւ նախագահը ձեր թիրախում չի հայտնվում՝ Մինասյանը պատասխանեց, որ բոլոր պաշտոնատար անձինք, որոնք քիչ թե շատ առնչություն ունեն, իրենց թիրախում են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031