ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանի լիագումար նիստում արձագանքեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հետեւյալ մեղադրանքներին․ «Ալեն Սիմոնյանի մոտ փայլուն ստացվում է միայն ասֆալտի տենդեր շահելը, պետբյուջեի հաշվին հարստանալը եւ պետբյուջեի հաշվին «պադավատ» ունենալը»։
Ալեն Սիմոնյանը նշեց․ «ՀՀ ժողովուրդը հոգնել է այս կենցաղային եւ ոչ քաղաքական ելույթներից, հոգնել է, որ մենք այստեղ իրար տարբեր ձեւերով բզկտում ենք։ Օրենսդրական նախաձեռնություններ են ուզում տեսնել։ Ես չեմ անդրադառնա գործընկերների հայտարարություններին, որովհետեւ դրանք հիմնականում կրում են դեմագոգիկ բնույթ։ Բոլորն ամեն ինչ շատ լավ գիտեն։ Կարծում եմ՝ տիկին Մանուկյանի ելույթի հետ կապված մի քանի բան կարելի է ասել։ Առաջնահերթ, ես բոլոր հարցերին վաղուց պատասխանել եմ։ Երկրորդ, տիկին Մանուկյանը ստիպված կլինի դատարանում ապացուցել իր ասածները։ Հակառակ պարագայում կվճարի գումար եւ այստեղից կհերքի իր ասածներն իմ անձի մասին, որովհետեւ դա կատարյալ սուտ է»։
Ապա Ալեն Սիմոնյանը հորդորեց մնալ կառուցողական դաշտում, այլապես կասի այն ամենը, ինչը բոլորը գիտեն ընդդիմադիրների, նախկին նախագահների մասին․ «Մի մտեք այդ դաշտ, որովհետեւ այդ դաշտում մոտակա հիսուն տարին պարտված եք լինելու»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ