Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալեն Սիմոնյանի մոտ փայլուն ստացվում է միայն ասֆալտի տենդեր շահելը, պետբյուջեի հաշվին հարստանալը»․ Արեգնազ Մանուկյան

Դեկտեմբեր 07,2021 12:52

Ինչպես հայտնել էինք, ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն այսօր ԱԺ լիագումար նիստում ընդդիմությանն առաջարկել էր ԱԺ հայտարարության տեքստ գրել, որում Ռոբերտ Քոչարյանին կոչ կարվի չգործակցել ադրբեջանական իշխանությունների հետ։

Արձագանքելով այս ելույթին՝ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանը կոչ արեց ամաչել ասածի համար, որովհետեւ ադրբեջանական լրատվամիջոցների ամենօրյա «հերոսը» Նիկոլ Փաշինյանն է, որը չի իջնում այդ ԶԼՄ-ների առաջին էջերից։

Ի պատասխան ՔՊ-ական Գեւորգ Պապոյանն էլ նկատեց, որ որոշների ԶԼՄ-ներում էլ հենց Ալիեւն է եւ իր գաղափարները։ Ըստ Պապոյանի՝ հայաստանյան իրականությունում ոմանք անհամբեր սպասում են մի բան լինի, սահմանին զոհ լինի, որ իրենց ԶԼՄ-ներով աղաղակեն այդ մասին։

Ելույթում Արեգնազ Մանուկյանը նաեւ անդրադարձավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին․ «Մի ժամանակ նա, ձեր առաջնորդը խոսում էին պաշտոնյաների բիզնեսների մասին, ասում, որ թալանում են, տենդերներ են շահում ու հարստանում։ Երեք տարի է անցել, բայց որեւէ կոռուպցիոն դեպք չի բացահայտվել։ Կամ ստել եք, կամ ինքներդ եք հիմա նույնով զբաղվում։ Իշխանափոխությունից հետո լավացել են Ալեն Սիմոնյանի, նրա շրջապատի, ընտանիքի գործերը։ Նրա եղբայրը 2020թ․-ին «Եվրոասֆալտ» ընկերության տնօրեն է դարձել, ինչից հետո այդ կազմակերպությունը երջանիկ պատահականությամբ տենդերներ է շահել ու սկսել հարստանալ պետբյուջեի հաշվին»։

Արեգնազ Մանուկյանը նաեւ նշեց․ «Օրերս Ալեն Սիմոնյանն արդարացել էր, թե իր դեմ քարոզարշավ են անում, որովհետեւ դրսում արդյունավետ հանդիպումներ է ունենում եւ փայլուն հարաբերություններ հաստատում Սերգեյ Լավրովի հետ։ Թե որքանով են այդ հարաբերությունները փայլուն, նշեմ, որ ՌԴ ԱԳՆ-ն նրան օրերս մեղադրեց գոյություն չունեցող «Լավրովի պլան»-ին հղում անելու համար։ Սա դիվանագիտական ապտակ էր։ Սա էր Ալեն Սիմոնյանի փայլուն աշխատանքի գնահատականը։ Ալեն Սիմոնյանի մոտ փայլուն ստացվում է միայն ասֆալտի տենդեր շահելը, պետբյուջեի հաշվին հարստանալը եւ պետբյուջեի հաշվին «պադավատ» ունենալը»։

Ելույթից հետո ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նկատեց․ «Հենց նոր մեղադրանք հնչեց։ Համապատասխան գերատեսչությունները պետք է զբաղվեն ու ճշտեն՝ տիկին Մանուկյանի ասածը ճշմարտությո՞ւն էր, թե՞ մեղադրանք»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Ռուբեն Ռուբինյան, համապատասխան գերատեսչությունները ձեր ուզած ձևով զբաղվեն ու ճշտե՞ն, թե՝ օբյեկտիվ: Եթե օբյեկտիվ զբաղվեն, ինքդ էլ ես հասկանում, որ ԱԺ նախագահի եղբոր 2020թ. «Եվրոասֆալտ» ընկերության տնօրեն նշանակվելը և տենդերներ շահելը պատահական չի լինում, իսկ Ալեն Սիմոնյանի թանկարժեք պադավատի փողն էլ ձեր գրպանից չեք տալիս այլ՝ աղքատ ժողովրդի գրպանից: Այնպես որ, տաքուկ աշխատասենյակներում նստելով և պադավատներով երթևեկելով ժողովրդի կարծիքը չեք իմանա: Փորձեք մի շաբաթ տրանսպորտով աշխատանքի գնալ և հասարակ մարդկանց կարծիքն իմանալ այն մասին, որ տենդերներ շահելու և թանկարժեք պադավատներ ձեռք բերելու լավագույն ավանդույթները շարունակվում են, ավանդույթներ, որին մի քանի տարի առաջ աղմուկ-աղաղակով քննադատում էր ՔՊ-ն:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031