Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԻՄ ընտրությունները հանրային տրամադրությունների շատ լավ սոցհարցում էին

Դեկտեմբեր 07,2021 12:39

«Մի շարք համայնքներում ընտրություններ կայացան, «Հայրենիք» կուսակցությունն էլ մասնակցեց 5 համայնքներում, որոնցից 4-ում՝ Արտաշատում, Վայքում, Աշտարակում, Վանաձորում ունենալու է մասնակցություն ավագանու կազմում: Վանաձորում շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: Գործող քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը բավականին շատ ձայներ է ստացել, եւ հնարավորություն կա ընդդիմադիր ուժերի համաձայնությամբ ՔՊ-ին թողնել փոքրամասնություն Հայաստանի Հանրապետության երրորդ քաղաքում»,- «Հայելի» ակումբում գնահատելով ՏԻՄ ընտրությունների արդյունքները՝ նշեց «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը:

Նրա խոսքով, այդպիսի հնարավորություն կա նաեւ Վայքում, եթե 3 ուժերը՝ «Հայրենիքը», «Ազատականը» եւ «Հանրապետությունը» միանան. «Եթե այդ ուժերն իրենց իսկապես ընդդիմություն են համարում, պարտավոր են այդ համաձայնությանը գնալ: «Հայրենիք» կուսակցության թեկնածուն մեր կենտրոնական շտաբից ստացել է հանձնարարական՝ ցանկացած եղանակով համաձայնության գալ, որպեսզի տեղում ՔՊ-ն այլեւս չունենա իշխանություն»:

Սոս Հակոբյանը նշեց, որ դեռեւս նոյեմբերին իրենք ասում էին, որ ՔՊ-ի պարտությունների շքերթը բացված է, եւ այդ առումով շատ կարեւոր են ՏԻՄ ընտրությունները, թեեւ շատերը քննադատում էին դրանց անցկացումը: «ՏԻՄ ընտրությունները շատ լավ սոցհարցում եւ ուսումնասիրություն էին հանրային տրամադրությունների, որոնք հունիսի 20-ից հետո շեշտակի փոխվել են»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031