Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքական բարձրագույն իշխանության նման խոստովանանքները ոչ այլ ինչ են, քան ծաղրանք ողջ քաղաքակիրթ աշխարհի հասցեին. «Հայաստանի Հանրապետություն»

Դեկտեմբեր 07,2021 12:35

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայն օրերս խոստովանել է, որ Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը մասնակցել է Արցախի դեմ կազմակերպված ագրեսիային։

Թուրքական «Haberler»-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության համար նախատեսվող բյուջեի քննարկումների ժամանակ Ֆուաթ Օքթայը հայտնել է, որ այս երկրի ազգային հետախուզության ծառայությունը (MIT) Թուրքիայի շահերի օգտին ակտիվ գործունեություն է ծավալել Լիբիայում, Ղարաբաղում եւ Աֆղանստանում:

Այսպիսով՝ Թուրքիան կազմակերպել, ղեկավարել եւ անմիջական մասնակցություն է ունեցել Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված ագրեսիային, փորձել է պատերազմով եւ տասնյակ հազարավոր կյանքերի գնով լուծել Արցախի հարցն այն դեպքում, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթանում էր քաղաքական կարգավորման գործընթաց: Ստացվում է, որ իրականում Ադրբեջանը եւ Թուրքիան այդ բանակցությունների երկար մարաթոնն օգտագործում էին իրենց զինված ուժերին ընդամենը ագրեսիայի նախապատրաստելուն, քանի որ համաձայն չէին հակամարտության խաղաղ կարգավորման միակ սկզբունքի՝ ազգերի ինքնորոշման իրավունքի հետ: Իսկ այսօր ասել, որ հակամարտությունը լուծված է, նույնպես հնարավոր չէ, այլ ճիշտ հակառակը՝ պատերազմից հետո հիմնախնդիրը տեւական, եթե չասենք՝ առնվազն մի քանի տասնյակ տարով հեռացվեց լուծման քաղաքական գործընթացից:

Իսկ թուրքական բարձրագույն իշխանության նման խոստովանանքները ոչ այլ ինչ են, քան ծաղրանք ողջ քաղաքակիրթ աշխարհի հասցեին: Այն Թուրքիայի հանցագործություններին պատշաճ գնահատականների չարժանացնելու հետեւանք է, ինչն արդեն ազատ է արձակել այդ երկրի ձեռքերը՝ ավանդույթի համաձայն, հերթական ոճրագործությունները հեղինակելու համար:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031