«Պարոն Վարդեւանյան, ձեր համար թեթեւ պատմական ակնարկ անեմ, որ մարտի մեկի դեպքերից հետո ԱԺ չորս պատգամավորներ կալանավորված են եղել։ Էլ չասած, որ հոկտեմբերի 27-ին պատգամավորներն ԱԺ նիստերի դահլիճում սպանվում էին, ոչ թե կալանավորված էին»,-ԱԺ լիագումար նիստում այսօր անդրադառնալով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդեւանյանի նկատառմանը, թե չորս ընդդիմադիր պատգամավորների՝ կալանավորված լինելն ամենամեծ անարգանքն է պետական ինստիտուտների հանդեպ՝ ասաց «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
Նա նշեց․ «Երկուսն էլ ձեր քաղաքական առաջնորդի նախագահության տարիներին էին»։
Ինչ վերաբերում է ընդդիմության առաջարկին, որը վերաբերում էր սահմանազատման-սահմանագծման մասին ԱԺ հայտարարություն ընդունել, Վահագն Ալեքսանյանը դիմեց համահեղինակներ Սեյրան Օհանյանին եւ Արծվիկ Մինասյանին․ «Հայտարարության մեջ դուք կառավարությանը կոչ եք անում ժողովրդի թիկունքում քայլեր չանել․․․Առաջարկում եմ տեքստ գրել, որով Ռոբերտ Քոչարյանին կոչ կանեք, օրինակ, Ադրբեջանի իշխանությունների հետ չգործակցել, ՀՀ շահերի դեմ ոչինչ չանել։ Ավելացրեք այդ հայտարարությանը, եւ ես կողմ կքվեարկեմ»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ