Լրահոս
Օրվա լրահոսը

Ասֆալտի համար միլիարդներ կան, իսկ ռազմարդյունաբերության համար գումարը հայթայթում են վերաբաշխումներով. «Փաստ»

Դեկտեմբեր 07,2021 12:08

Հայաստանում ռազմարդյունաբերության ոլորտում առաջնահերթ խնդիրների կարգավորման նպատակով Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 10 միլիոն 224 հազար դրամ հատկացման համար դիմել է կառավարությանը։
Նախարարության հիմնավորմամբ՝ գումարի հատկացումն անհրաժեշտ է Ռազմարդյունաբերության կոմիտեի կանոնադրական խնդիրները պատշաճ և ժամանակին իրականացնելու համար։

Ուշագրավ է, որ ռազմարդյունաբերության ոլորտում առաջնահերթ խնդիրների կարգավորման նպատակով գումարը հայթայթել են միջծրագրային վերաբաշխումների հաշվին. ասել է թե՝ 2021 թվականի բյուջեով ԲՏԱ նախարարությանը հատկացված որոշ ծրագրեր չեն կատարվել, կամ կատարվել են նվազ ֆինանսավորմամբ, որպեսզի տնտեսվի գումար, որից էլ 10 միլիոն 224 հազար դրամն ուղղել են ռազմարդյունաբերության առաջնահերթություններին։

Ստացվում է՝ պետական բյուջեն ու պահուստային ֆոնդը կա՛մ դատարկ են այն աստիճան, որ պատերազմից հետո Հայաստանի թիվ մեկ առաջնահերթությանը ուղղված միջոցները ստիպված են հայթայթել տնտեսումների հաշվին, կա՛մ դրանք ստորադասվում են բազմամիլիոն դոլարների հասնող մեկ անձից գնումներին ու ասֆալտապատվող ճանապարհներին: Հավանաբար այն սկզբունքով, որ ասֆալտապատումն ավելի շուտ և շատ է աչքի զարնում, քան ռազմարդյունաբերության զարգացումը:

Հիշեցնենք, որ ասֆալտապատումների համար գումար հայթայթվում է ոչ թե միջծրագրային տնտեսումների հաշվին, այլ հատկացվում է կա՛մ պետական բյուջեից, կա՛մ կառավարության պահուստային ֆոնդից։

Աղավնի ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031