Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ մեքենան Ալեն Սիմոնյանն իրենց տուն չի տանելու»․ Լուսինե Բադալյանը՝ քննադատողներին

Դեկտեմբեր 07,2021 12:04

«Այո, Ալիեւի նկրտումները ՀՀ տարածքի նկատմամբ դատապարտելի են, եւ դրա դեմ պետք է պայքարել, ու պայքարը սկսվում է միասնականությունից եւ պետական ինստիտուտների հանդեպ հարգանքից։ Երբ ընդդիմությունն այստեղ պատգամավորի երդման արարողությունը դարձնում է սեփական քմահաճույք, սա անհարգալից վերաբերմունք է պետական ինստիտուտի հանդեպ»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը։

Ասպրամ Կրպեյան

Նշենք, որ այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստր Ասպրամ Կրպեյանը, մոտենալով ամբիոնին, պատգամավորական մանդատը ստանալու երդումը չհնչեցրեց ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանված տեքստով, այլ ասաց, որ երդվում է հավատարիմ մնալ իր հոր դավանած սկզբունքներին՝ հանուն միասնական հայրենիքի։

Լուսինե Բադալյանը նկատեց․ «Մեկն իր ուրույն երդման տեքստն է ասում, մյուսն էլ պատճառաբանում է, թե կուսակցական երդում արդեն տվել է, նորից չի ասելու երդման տեքստ։ Այսպես չի լինում։ Հարգեք պետական ինստիտուտները»։

Ապա Լուսինե Բադալյանը ընդդիմությանը կոչ արեց հարգել այն քաղաքացիներին, որոնք ձայն են տվել իշխանությանը․ «Որովհետեւ անկախ ձեր հանդեպ մեր վերաբերմունքից՝ մենք հարգում ենք ձեզ քվե տված քաղաքացիներին»։

Ապա Լուսինե Բադալյանը խոսեց «պադավատապետությունից» ու ասաց․ «2018թ․-ից մինչեւ օրս կառավարությունը եւ ԱԺ-ն կրճատել են ավելի քան 40% ծառայողական մեքենաներ։ Հետեւաբար, մեկ ավտոմեքենայի գնումն անընդհատ «պադավատապետության» անվան տակ անընդհատ ներկայացնելն անհարիր է։ Առավել եւս, որ այդ մեքենան Ալեն Սիմոնյանն իրենց տուն չի տանելու։ Այն գնվել է ըստ անհրաժեշտության։ Երբ դուք գաք իշխանության՝ այդ մեքենան կլինի նաեւ ձերը»։

Արձագանքեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդեւանյանը եւ ասաց՝ ԱԺ-ի հանդեպ ամենամեծ անարգանքն այն է, որ երեք պատգամավորներ, որոնք երդում են տվել, կալանավորված են մնում․ «Նրանք ՔԿՀ-ներում են՝ առանց պատգամավորական անձեռնմխելիության հաղթահարման։ Սրանից մեծ անարգա՞նք»։

Հիշեցնենք, որ դեռեւս 2015թ․-ին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ինքն էր «պադավատապետություն» խորագրով ելույթում ասում, թե Հայաստանում պետք է 30-35 ծառայողական մեքենա լինի, այն էլ՝ հատուկ պահպանության ենթակա պաշտոնյաների համար։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արթուր says:

    ՀՀ տարածքում փնտրվում են հեծանիվով աշխատանքի գնացող պաշտոնյաներ, գտնողներին խոստանում եմ դրամական պարգեւ….
    Բրավո հեղափոխականներ, բրավո….. խոստումների կատարողական 122% ու եթե սրան էլ գումարենք կովկասյան հովազի վերադարձը, ապա խոստումների կատարողականը կհավասարվի 153%, բայց 1 րոպե հովազի վերադարձ կարծես թե չկար խոստումների ցանկում, բա հիմա ոնց վարվենք, գուցե «աննախադեպի» շարքից ա՞, հ՞ը….

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031