Լրահոս
Օրվա լրահոսը

Այս տոտալ անվստահությունը հանրապետական ու համայնքային իշխանությունների նկատմամբ մի բանի մասի է վկայում՝ ժողովուրդը հրաժարվում է իշխանություն ձեւավորելուց, նա հոգնել է բոլորից. «Հրապարակ»

Դեկտեմբեր 07,2021 11:56

Միայն այն փաստը, որ հաղթող ուժերի մի մասն անկապ անուններով, օրեր առաջ ձեւավորված մարդ-կուսակցություններ են, խոսում է այս ընտրությունների կեղծ լինելու մասին։ Ավելին՝ կուսակցական ցուցակներով առաջադրվող համայնքապետերի թեկնածուների մեծ մասն անկուսակցականներ են, որոնք ուղղակի խնդրել են տվյալ կուսակցությունների ղեկավարներին եւ մի քանի օրով «վարձակալել» այդ կուսակցությունների թղթերը, որ համայնքապետ դառնան։ Ընտրողներն էլ այս կուսակցությունների ո՛չ անունները գիտեն, ո՛չ գործունեությանն են ծանոթ, ո՛չ էլ վաղը-մյուս օրը հիշելու են, թե ում են ձայն տվել։

Նրանք բացառապես անձնավորված ընտրություն են կատարում՝ կոնկրետ թեկնածուի օգտին։ Այս ընտրություններն արատավոր էին նաեւ նրանով, որ ընտրողի պասիվության ռեկորդ գրանցվեց։ Արմավիրում 20 տոկոսի մասնակցություն է գրանցվել, Էջմիածնում՝ 25 տոկոսի։ Մարդիկ անտարբեր են եւ իրենց ապագան չեն կապում իշխանության հետ։ Անհասկանալի է նաեւ այն, որ ամռանը հաղթող ՔՊ-ն այսօր համատարած պարտվում է, իսկ եթե անգամ հաղթում է՝ թեկնածուները նախկիններից են, ՔՊ-ի հետ կապ չունեցող անձինք։ Եվ այս տոտալ անվստահությունը հանրապետական ու համայնքային իշխանությունների նկատմամբ մի բանի մասի է վկայում՝ ժողովուրդը հրաժարվում է իշխանություն ձեւավորելուց, նա հոգնել է բոլորից։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031