Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամկետ նշեք՝ երբ է բացվելու Զանգեզուրի միջանցքը, և ոչ մի խնդիր չի լինի. Ալիևը կրկին սպառնացել է

Դեկտեմբեր 07,2021 10:32

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պահանջել է հստակ ժամկետներ նշել, թե երբ է բացվելու Զանգեզուրի միջանցքը: Միայն այդ պարագայում, ըստ նրա, «ոչ մի խնդիր չի լինի»:

«Հայաստանը և ողջ աշխարհը տեսավ, որ ոչ մեկը մեզ չկարողացավ կանգնեցնել: Պատերազմի ընթացքում եղել են այնպիսիք, որոնք ցանկանում էին մեզ կանգնեցնել, ընդ որում, դրանք բավականին ուժեղ շրջանակներ էին, բայց մեզ կանգնեցնել չկարողացան: Ես ասում էի, որ մեզ ժամկետ ասեն՝ երբ կազատեն մեր տարածքները, և այդ ժամանակ մենք պատրաստ ենք կանգ առնել: Այսօր ես ասում եմ նույն խոսքերը: Նշեք ժամկետ՝ երբ է բացվելու Զանգեզուրի միջանցքը, և այդ դեպքում ոչ մի խնդիր չի լինի»,- ասել է նա Գոնակքենդ գյուղի բնակիչների հետ հանդիպմանը:

Նա նշել է, որ դա պետք է հասկանան Հայաստանի ղեկավարությունը և հայ հասարակությունը:

«Մենք հասել ենք նրան, ինչ ուզում ենք, հասնում ենք և կհասնենք: Լավ կլիներ, եթե այդ հարցը լուծվեր կառուցողական ճանապարհով՝ բանակցություններով և փոխըմբռնմամբ: Քանի որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը ցույց տվեց ամբողջ աշխարհին մեր ժողովրդի կամքը, ուժը և միասնականությունը»,- ասել է Ալիևը:

Անդրադառնալով հայկական «ռևանշիզմին»՝ Ալիևը սպառնացել է, որ եթե դրա որևէ միտում նկատեն, «այդ հարցը վերջնականապես կլուծվի»: «Քանի որ պատերազմից հետո Հայաստանի կողմից եղել են մի քանի փորձեր, և նրանք տեսել են ցավոտ հետևանքները: Ուստի, քանի դեռ ուշ չէ, նրանք պետք է ընդունեն մեր պայմանները և վերջ դնեն ճանապարհների և հաղորդակցությունների հարցում ոչ անկեղծ մոտեցմանը»,- ասել է Ալիևը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031