Հարգելի՛ հայրենակիցներ,
Արդեն 33 տարի է, ինչ դեկտեմբերի 7-ը բոլորիս հիշողության մեջ է, որպես խորը կսկիծի վկայություն։
1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի ցավը, սակայն, է՛լ ավելի հաստատակամ կերպով առաջնորդեց հայությանը՝ սկիզբ առած ազատագրական պայքարում կերտելու հաղթանակների մի փառավոր շարք:
Աղետի գոտում Անկախության տարիներին համազգային ջանքերով կատարված վերականգնման մեծածավալ աշխատանքների շնորհիվ հաղթահարվում են ավերիչ տարերքի հետևանքները։
Կարդացեք նաև
Սիրելի՛ հայրենակիցներ,
Երկրաշարժի տարելիցի օրն ընդունեք իմ խոնարհումը հազարավոր անմեղ զոհերի հիշատակին։
Մաղթում եմ բոլորիս ամուր կամք, անխախտ լավատեսություն, մարտահրավերներին դիմագրավելու անմնացորդ նվիրում։
Անվտանգության խորհրդի գրասենյակ