Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը դեկտեմբերի 6-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով օգնական Քարեն Դոնֆրիդի հետ:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում վերջին շրջանում տիրող իրավիճակի, այդ թվում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունների ընթացքի վերաբերյալ:
«Քարեն Դոնֆրիդը Ադրբեջանի կողմից 10 զինծառայողներին վերադարձնելը, ինչպես նաև Հայաստանի կողմից Ադրբեջանին ականապատ տարածքների քարտեզների հանձնումը բնութագրել է որպես դրական քայլ՝ ուղղված հարաբերությունների կարգավորմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ կողմերը քննարկել են նաև երկկողմ օրակարգի որոշ հարցեր:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ