Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովրդավարության շղարշով պատված, բայց իրականում ավտորիտար դարձող իշխանությունն ամեն օրվա հետ նոր սպառնալիքներ է ստեղծում. «168 ժամ»

Դեկտեմբեր 07,2021 09:30

Տասնամյակներ շարունակ Հայաստանն ապրել է լեգիտիմության ֆետիշացման պայմաններում, երբ բոլոր խնդիրների լուծումը համարվել է լեգիտիմ իշխանության ձևավորումը։ Կյանքը ցույց տվեց, սակայն, որ դա ոչ միայն խնդիրների լուծում չէ, այլև նորանոր ու ողբերգական խնդիրներ է ստեղծում։

Այս դեպքում ևս ասվածը չի նշանակում, թե իշխանության լեգիտիմությունը կարևոր չէ։ Կրկին ո՛չ։ Կարևոր է, սակայն այն դառնում է երկրորդական, երբ դրա գինը չափվում է մարդկային կյանքերով ու հայրենիքի կորստով։

Իդեալական վիճակը, իհարկե, այն է, որ պետությունը կարողանա միաժամանակ ապահովել և՛ իրական ժողովրդավարություն, և՛ երկրի անվտանգությունը։ Բայց Նիկոլ Փաշինյանի իշխանության նման իշխանություն ունեցող երկրում դա ուղղակի ուտոպիա է, հատկապես, որ նրա՝ ժողովրդավարության շղարշով պատված, բայց իրականում ավտորիտար դարձող իշխանությունն ամեն օրվա հետ նոր սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի պետականության համար։ Այն նույն պետականության, որը Նիկոլ Փաշինյանը համարում է՝ որպես Ապագայի երաշխիք։

Ռոբերտ Տեր-Սարգսյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031