Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մասնակցության ցածր մակարդակը ցույց է տալիս, որ բնակչությանը չի հետաքրքրում համայնքների խոշորացման նախաձեռնությունը. «Փաստ»

Դեկտեմբեր 07,2021 09:00

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած ցուցանիշների համաձայն՝ ընտրություններին մասնակցել է ընտրողների ընդամենը 42,48 %-ը։ Ավելին, մի շարք համայնքներում մասնակցության մակարդակն ընդհանրապես շատ ավելի ցածր է եղել։ Օրինակ՝ Արմավիրում այն կազմել է ընդամենը 20,73 %։ Ի դեպ, ուշագրավ է, որ ինչքան մրցակցությունը փոքր է եղել, այնքան փոքր է եղել նաև մասնակցությունը: Երկու համայնքում՝ Ծովագյուղում և Սեմյոնովկայում ընդհանրապես ոչ մի ընտրող չի մասնակցել ընտրություններին՝ ուղղակի բոյկոտելով իշխանությունների կողմից նախաձեռնված խոշորացման գործընթացը։ Մասնակցության ցածր մակարդակը ցույց է տալիս նաև, որ, մեծ հաշվով, ներկայիս իրավիճակում բնակչությանը չի հետաքրքրում իշխանությունների կողմից խոշորացման նախաձեռնությունը, իսկ մյուս կողմից՝ առկա են դժգոհություններ, համընդհանուր ապատիա ու հիասթափություն։

Այս ընտրությունների ամենակարևոր «մեսիջներից» մեկը հենց այն հանգամանքն է, որ մի շարք առանցքային համայնքներում, օրինակ՝ Աբովյանում, Վանաձորում, Մասիսում, Ապարանում և այլն, իշխող ՔՊ-ն ձայների մեծ տարբերությամբ պարտվել է։

Ընդ որում, ընդամենը մի քանի համայնքում է ՔՊ-ն մեծամասնություն ստացել, իսկ որոշ տեղերում, ուր ձայներով առաջին հորիզոնականն է զբաղեցրել, չի կարողանա առանց կոալիցիա քաղաքապետ ընտրել. այսինքն, քվեների քանակով առաջին տեղում լինելը դեռևս չի նշանակում, թե «հաղթել» են, ինչպես փորձում էին հետընտրական ողջ գիշերը մատուցել քպականները: Արդեն իսկ կան օրինակներ, երբ ոչ իշխանական ուժերը հայտարարել են միավորվելու և մեծամասնություն ձևավորելու միջոցով համայնքապետ ընտրելու մասին։

Մյուս կողմից՝ մի քանի համայնքներում ՔՊ-ին հաղթանակ կապահովեն որոշ սատելիտ ուժեր, որոնք հենց այդ նպատակով էլ մասնակցել են ընտրություններին: Մի խոսքով, դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունները մեծ հաշվով հաստատեցին, որ իշխող ՔՊ-ի վարկանիշը խայտառակ ցածր է ու շարունակում է անկում ապրել։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031