Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորում ո՞ր կուսակցությունը քանի՞ մանդատ է ստացել

Դեկտեմբեր 06,2021 23:30

Երեկ՝ դեկտեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ անցկացվեցին նաեւ Վանաձոր խոշորացված համայնքում: Ընտրություններին 92.182 քաղաքացուց մասնակցել է 33.199  ընտրող կամ քաղաքացիների 36.01 տոկոսը: Սա Վանաձորի ընտրական պատմության մեջ ամենացածր ցուցանիշն է:

Թիվ 23 ՏԸՀ-ում արդեն իսկ ամփոփել են ընտրությունների նախնական արդյունքները. «Կա նախնական պատկեր, թե որ ուժերն են հաղթահարում 4 եւ 6 տոկոսանոց քվոտան: Դրանք են՝ ՀԱՍԿ, «Քաղաքացիական պայմանագիր», «Ապրելու երկիր», «Հայրենիք» կուսակցությունները եւ «Մամիկոն Ասլանյան» դաշինքը»,- ասաց 23-րդ ՏԸՀ-ի նախագահ Տիգրան Պապանյանը, միաժամանակ տեղեկացնելով նաեւ, որ կատարել են մանդատների նախնական բաշխում:

Այսպիով՝ ՀԱՍԿ-ը ստանում է 5 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 9 մանդատ, «Ապրելու երկիրը» եւ «Հայրենիք» կուսակցությունները 2-ական մանդատ եւ «Մամիկոն Ասլանյան» դաշինքը ստանում է 15 մանդատ. «Սրանք նախնական թվեր են, քանի որ հնարավոր է, որ բողոքարկումներ լինեն, պարկեր բացվեն եւ տեղամասում թվեր փոխվեն: Իսկ թվերը փոխվելուց հետո իհարկե հնարավոր է, որ այս պատկերը փոխվի: Մեկ շաբաթ հետո արդեն վերջնական արդյունքները կունենանք»,- ասաց հանձնաժողովի նախագահը:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031