Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Լրագրողները պատմում էին, թե իրենց ինչ կտտանքների էին ենթարկում, որ նրանցից խլեն իրենց ունեցած տեղեկությունները». Մանե Գրիգորյան

Դեկտեմբեր 06,2021 21:21

«Մեր մեդիադաշտը տարօրինակ կերպով մեծանում է, բայց դրանից ԶԼՄ-ների որակը ոչ թե բարձրանում է, այլ անկում է ապրում»,- «Հայաստանյան լրատվամիջոցներ. հրատապ խնդիրներ եւ լուծումներ» թեմայով համաժողովի ժամանակ հայտարարեց «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը:

Նա փաստեց՝ շատ առցանց հարթակներ կարճ կյանք ունենալուց հետո անհետանում են, քանի որ իրավիճակների համար են ստեղծվել: Կենտրոնի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մի շարք խնդիրներ գոյություն ունեն հատկապես առցանց մեդիայի դաշտում. «Գործում են բազմաթիվ նորաստեղծ առցանց հարթակներ, բայց չենք կարողանում մշակել և չունենք չափորոշիչներ, թե առցանց որ հարթակները կարող ենք համարել դասական մեդիա, որոնք համապատասխանում են ինչ-որ պահանջների: Ունենք տերմինաբանական խառնաշփոթ, կա մեդիայի սահմանման, չափորոշիչների անհրաժեշտություն, օրինակ՝ որոնք են, որ կարող են կոչվել ԶԼՄ, որոնք են, որ բլոգ են կամ անհատ օգտատիրոջ ակտիվություն են և այլն»:

Լաուրա Բաղդասարյանը նշեց, որ ուսումնասիրել են 89 առցանց հարթակներ, և նրանցից միայն 5-ն են ցույց տվել, որ ունեն էթիկայի վարքականոն և դրանք տեղադրել են իրենց կայքում:

Խոսելով թափանցիկության մասին՝ նա խոսեց օրենսդրական խնդիրների մասին. «Մեր մեդիան տվյալները ներկայացնում է ոչ թե՝ ելնելով օրենքի պահանջից, այլ ըստ հայեցողության: Հատկապես տեսալսողական ԶԼՄ-ներն իրենց նույնականացման տվյալները ներկայացնում են, որոնք հարմար են գտնում: Կա մի օրենսդրական խնդիր: 2020-ի «Տեսալսողական մեդիայի» մասին նոր օրենքում բացարձակ ոչինչ չի խոսվում օնլայն տիրույթում տեսալսողական մեդիայի ինքնաներկայացման մասին»:

Լաուրա Բաղդասարյանը մտահոգություն հայտնեց, որ շատ ԶԼՄ-ներ միտումնավոր չեն ներկայացնում իրենց նույնականացման տվյալները, մինչդեռ ըստ նրա՝ յուրաքանչյուր մեդիա պետք է ներկայանա ամբողջական նույնականացման վկայականով, ինչը նաև վստահություն կներշնչի լսարանին:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի Հակամարտությունների լուսաբանման ծրագրի համակարգող Մանե Գրիգորյանը մտահոգություն հայտնեց, որ ամբողջ աշխարհում լրագրողները ճնշումների են ենթարկվում: Այս առիթով նա մի դրվագ պատմեց Կիևում տեղի ունեցած համաժողովից, որի ընթացքում Արևելյան գործընկերության երկրների մասնակից լրագրողները որոշ պատմություններ էին ներկայացնում իրենց դեմ ճնշումներից. «Նրանք պատմում էին, թե իրենց ինչ ճնշումների էին ենթարկում Բելառուսում, Ադրբեջանում, Ռուսաստանում, թե ինչ կտտանքների էին ենթարկում, որ լրագրողներից խլեն իրենց ունեցած տեղեկություններն ու նրանց նկարած տեսանյութերը: Սա սահմռկեցուցիչ է 21-րդ դարում: Պետք է հասկանանք, թե որոնք են այն գործիքները, որոնց միջոցով պետք է պաշտպանենք լրագրողներին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարները՝ Հանրային լրագրության ակումբի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031