Ռուսաստանում 2 քաղաքացիների մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր շտամ՝ «օմիկրոն»: Այս մասին հայտնել են «Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայությունից:
Ընդհանուր առմամբ հետազոտվել են Հարավաֆրիկյան Հանրապետությունից ժամանած 10 քաղաքացի, որոնց մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս:
Գերատեսչությունից նշել են, որ ձեռնարկում են անհրաժեշտ քայլեր բնակչությանը նոր շտամից պաշտպանելու համար:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ