Պատվաստումներից հրաժարվելու քարոզչությունը հիշեցնում է Ադոլֆ Հիտլերի՝ ԽՍՀՄ բնակչությունը վերացնելու ծրագրերը: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահի աշխատակազմի հանրային նախագծերի կառավարման ղեկավար Սերգեյ Նովիկովը:
«Այժմ՝ կորոնավիրուսի համավարակի ժամանակ, բոլորը սկսում են խոսել պատվաստումների մասին, առաջ է գալիս հակավաքսերի շարժում, մինչդեռ Հիտլերն իր հրամանատարներին օկուպացված տարածքներում սևով սպիտակի վրա գրել էր. ռուսների համար՝ ոչ մի պատվաստանյութ և օճառ, իսկ ալկոհոլ և ծխախոտ՝ որքան կամենան: Դա նրա՝ Խորհրդային Միության բնակչության ոչնչացման տնտեսական ռազմավարության մի մասն էր»,- ասել է Նովիկովը՝ ելույթ ունենալով «Առանց վաղեմության ժամկետ» սեմինարին:
Նա հավելել է, որ պատվաստումների հակառակորդները դաշտ են նետում այնպիսի թեզեր, որոնք կասկածամտություն են սերմանում, մինչդեռ կորոնավիրուսից ամեն օր մահանում է ավելի քան 1000 մարդ: «Համարվում է, որ այդ ամենը նորմալ է, որ դա քաղաքացիական հասարակություն է, ժողովրդավարություն, սեփական մտքերի արտահայտման ազատություն: Ո՛չ, դա ժողովրդին վերացնելու ռազմավարություն է»,- ասել է նա:
Կարդացեք նաև
Պատաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ