Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականները մեկնել են Ուզբեկստան, որտեղ դեկտեմբերի 7-ին մեկնարկելու է մարզաձեւի աշխարհի առաջնությունը:
Տաշքենդի մրցահարթակում Հայաստանը կներկայացնեն 10 ծանրորդներ (1 կին, 9 տղամարդ): Նրանք են. 81 կգ՝ Տաթեւ Հակոբյան, 81 կգ՝ Ռաֆիկ Հարությունյան, 89 կգ՝ Անդրանիկ Կարապետյան, 96 կգ՝ Հակոբ Մկրտչյան եւ Դավիթ Հովհաննիսյան, 102 կգ՝ Սամվել Գասպարյան եւ Արսեն Մարտիրոսյան, 109 կգ՝ Սիմոն Մարտիրոսյան, +109 կգ՝ Վարազդատ Լալայան եւ Գոռ Մինասյան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ